Արթուր Ալեքսանյանը ուզբեկ մրցակցին հաղթեց 9։5 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
Փարիզում անցկացվող օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ¼ եզրփակիչում հայաստանցի մարզիկ Արթուր Ալքեսանյանը 9։5 հաշվով պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասսակալովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
«Ինձ համար բոլոր Օլիմպիական խաղերը ու նաև բոլոր մրցաշարերը, որոնց մասնակցել եմ, առանձնահատուկ են: Այս Օլիմպիական խաղերում էլ պայքարելու եմ ոսկե մեդալի և չեմպիոնության համար»,-մինչ Փարիզ մեկնելը տված հարցազրույցում ասել էր Ալեքսանյանը։
Աղբյուր` Panorama.am