Հարյուրից ավելի պարեկ պարգևատրվել է
Դիտել նաև
Առավելագույնը 10.000 դրամ. Պարեկներին կաշառք են առաջարկել
Պարեկին 20 հազար դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը
Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը
4 ժամից ավելի է ջրային պարեկները Սևանում փնտրում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին
Փաշինյանի կառավարությունը ոստիկանական պարեկների համար միշտ փող ունի
Օգոստոսի 5-ին ՆԳ նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնելով պարգևատրվողներին , շնորհավորել է հատկապես առաջին սպայական կոչում ստացող պարեկներին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ։
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, ինչպես նաև Պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ կրծքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և մարզերի գումարտակների 124 ծառայող։
Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը: