Ինչու էին նախկին իշխանություններն արևմտամետ ընդդիմություն ձևավորում
Ինչու էին նախկին իշխանություններն արևմտամետ ընդդիմություն ձևավորում։ Տեխնոլոգիան բավականին պրիմիտիվ էր։
Քանի որ Հայաստանն ռուսական ազդեցության գոտի էր, ապա պետք էր արևմտամետ ընդդիմություն լինի, որ Ռուսաստանը ստիպված լինի «չարյաց փոքրագույնն» ընտրի։ Դա նաև ավելի լայն մանյովրների դաշտ էր ստեղծում։
Երկրորդ հանգամանքը ֆինանսների տեղաբաշխումն էր Արևմուտքում, ինչն անձնական կախվածության մեջ է վերնախավին դնում։ Հանուն արդարության նշենք, որ գործող իշխանությունն էլ այդ հարցում օրիգինալ չէ։
Նմանատիպ փորձ 1996-ին ՀՀՇ-ն էր ցանկանում անել, փորձելով նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավոր հակառակորդը դարձնել կոմունիստների թեկնածու Բադալյանին, դրանով ստանալով աջակցություն թե Արևմուտքից, թե Ռուսաստանի հակակոմունիստական իշխանությունից։
1996-ին դա չստացվեց, 2018-ին դա ավելին քան ստացվեց, արհեստական դրածոն հաղթեց, համապատասխան ողբերգական արդյունքներով։ Քաղաքական պոկերի պարտիայում Հայաստանն, ու մենք բոլորս, պարտվեցինք։
«Մայր Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից