Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել
Երկրում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակի իր աղբյուրներին։
Ըստ Prothom Alo Daily-ի՝ քաղաքական գործիչը երկրից ռազմական ինքնաթիռով մեկնել է Հնդկաստան։ Ցույցերը Բանգլադեշում ընթանում են հուլիսից. ցուցարարները պահանջում են վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։