Պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանն ազատության մեջ է
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրել է.
«Արամն ազատության մեջ է։ Կալանավորման միջնորդությունը լրիվությամբ մերժվեց, իսկ ձերբակալումն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ»։
Հիշեցնենք. Օգոստոսի 1-ին Ռոման Երիցյանը հայտնել էր, որ մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։
Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ բռնության ենթարկված Արամ Երիցյանին տեղափոխել են Արաբկիրի քննչական և շուրջ 1 ժամ 20 րոպե է՝ փաստաբաններին չի թույլատրվում այցելել իրենց պաշտպանյալին:
Օգոստոսի 2-ին Քննչական կոմիտեն կարճ տեսանյութ էր հրապարակել և գրել, թե Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով:
Ավելի ուշ Ռոման Երիցյանն անդրադարձել էր տարածված տեսանյութին և նշել, որ ՔԿ-ն խեղաթյուրում է իրականությունը:
Օգոստոսի 3-ին արցախցի փաստաբանը հայտնել էր, որ նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությամբ: