Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին
15
Աջափնյակի մետրոյին սպասելիս «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կարմիր կետագծերով կայանատեղիների հայցով ՔՊ-ն կրկին պարտվել է «Մայր Հայաստան»-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Օդի աղտոտվածության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աջափնյակի մետրոյին սպասելիս Նիկոլ Թորոսովիչ-Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ (տեսանյութ) Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում․ խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում․ փաստաբան CSI-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Նոյ թաղամասի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իբր բացատրեց ՔՊ-ականը. ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայից տեղափոխել են Երեւան. Զեյնալյանը՝ թուրքական Շտապօգնության մասին ՔՊ-ի իշխանության կողմից հալածանքի ենթարկվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի հանիրավի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Րաֆֆի Ասլանյան Գևորգ սրբազանը գժանոցում կլիներ․ Վեհափառն է փրկել բերել, ուղարկել բուժման. Աղվան Վարդանյան Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Իրականությունից չես փախչի. «Փաստ» Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Զինծառայողի մшhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով «Այ *** , տվածդ տարածքները հետ վերցրու, ոչ թե հեծանիվ քշիր»․ 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի էջում Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Բիզնես բերողներն ու բիզնես խլողները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ» Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է․ դատարանը վերահաստատել է «Մայր Հայաստան»-ի հայցը Դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է

Տավուշի գյուղերում միակողմանի զիջումներից հետո արտագաղթի ալիք է բարձրացել

«Տրամաբանական բախում» չէր, որ Հայաստանի ամենապաշտպանված առաջնագիծը կազմաքանդվեց ու թշնամուն զիջվեցին ռազմավարական նշանակության դիրքեր, բայց «տրամաբանական» բախում է, որ զորամասերին մոտեցող ճանապարհին փոս կա։ Սա, իհարկե, փաշինյանական տրամաբանությունն է։ Ասֆալտ փռելու քարոզչական կտերով ժողովրդին մանիպուլացնող իշխանության ղեկավարն այսօր  Տավուշում հայտարարել է, թե «զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված խնդիր ունենք», որ երկու օր առաջ չնախատեսված կերպով երրորդ բանակային կորպուսի շտաբ  է մտել ու պատկերացնու՞մ եք,  «մուտքի հենց դիմաց 1 մետրը 2 մետրի վրա փոս էր»։ Սա Փաշինյանը համարում է «տրամաբանության բախում»։

«Հրապարակը» գրում է, որ Տավուշում նա ծանոթանում էր 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին՝ Դիլիջանում ու Իջեւանում բեմադրված հանդիպումներով ու ֆոտոսեսիաներով։ Շշուկներ կան, որ Փաշինյանը երկու մասի բաժանված Կիրանց ու Բերքաբեր էլ է այցելելու։ Գրել ենք, որ Բերքաբերում նրանից պատրաստվում են պահանջել՝ ապահովել ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող շուրջ 900 հեկտար հողերը, իսկ Կիրանցում, որի մի մասը նա թշնամուն հանձնեց ու կիսեց գյուղը, հույս ունեն՝ գոնե սեպտեմբերին ընդառաջ դպրոցի ճակատագիրը հստակեցնել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության տավուշցի պատգամավոր, Սրբազան շարժման մասնակից Գառնիկ Դանիելյանը վստահ է՝ Ադրբեջանը ոչինչ հետ չի տալու, իսկ Փաշինյանը գյուղեր է այցելում մեկ նպատակով՝ փորձել մարդկանց կրկին մոլորեցնել։

 «Այսպես կոչված  սահմանազատման գործընթացի արդյունքում նա կարողացել է մարդկանց մի մասի հարցը փողով լուծել, մյուս մասը շարունակում է հրաժարվել գումարից։ 7 հոգի Կիրանցում գումար չեն վերցրել, չեն գնացել այդ քայլին։ Մարդիկ մտավախություն ունեն, թե սեպտեմբերին ինչպե՞ս են դպրոց ուղարկելու երեխաներին։ Գյուղում տագնապի, անորոշության ու վախի մթնոլորտը կա։ Այդ այցով նա փորձելու է ժողովրդին համոզել, թե նորմալ է ամեն ինչ»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Դանիելյանը։

Տավուշի գյուղերում միակողմանի զիջումներից հետո արտագաղթի ալիք է բարձրացել։ Ով հնարավորություն ունի, թողնում է գյուղը, իր ապագան այլեւս այնտեղ չի պատկերացնում։ Այդ պայմաններում, Փաշինյանը խնդիր ունի ցույց տալ, թե կյանքը սահմանամերձ գյուղերում շարունակվում է, խնդիրներ չկան ու այն, ինչ արվում է՝ ի բարօրություն ժողովրդի է։

«Նոր ճանապարհը կբացի, ցույց կտա, թե ճանապարհ կա։ Երկաթյա թիթեղներ է դրել, պատ շարել․․․ Մարզում դպրոց-մանկապարտեզների հետ կապված շինարարական աշխատանքներ կան, գնում է, այնտեղ պատկերներ ստանում, թե ժողովու՛րդ, տեսեք՝ ծրագրեր կան, բայց հասարակության առողջ մտածող հատվածը, որը հասկանում է, թե ինչ  կատարվում, գիտակցում է, որ այս ամենը կեղծիք է։ Խոսում են, որ  COP19-ից հետո պատերազմ է լինելու, Ադրբեջանը հարձակվելու է։ Այդ հարձակման  ուղղություններից մեկը կարող է Տավուշը լինել։ Ադրբեջանի համար հիմա իդեալական պայմաններ է ստեղծվել՝ ադրբեջանցիներին նոր կառուցվող ճանապարհից մետր էլ չի բաժանում, նրանք ցանկացած պահի կարող են գործողություն անել, ճանապարհը ամբողջությամբ վերահսկելի է։ Մեր  լեզվով ասած՝ ճանապարհի պռնկին կանգնած են», -ասում է պատգամավորը։

Իրավիճակով պայմանավորված անորոշությունը նաեւ մարզի գործարարներին է համակել, նվազել է տնտեսական ակտիվությունը։ Գառնիկ Դանիելյանն ասում է՝ վախենում են ներդրումներ կատարել, որովհետեւ հասկանում են՝ ցանկացած պահի ճանապարհը կարող է փակվել , կարող է ի հայտ գալ այս պահին սառեցված Ոսկեպարի ճանապարհի հարցը։

Բնօրինակ հրապարակումը կարող եք կարդալ այս հասցեով՝  https://hraparak.am/post/46c761d573ce03363a19a7d5af393cdb

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan