Հստակ օրակարգը կապված է նաեւ քաղաքական լուծումներից. Բագրատ սրբազան
Մենք միասին հասել ենք մի տեղ, որի ջրբաժանը եղել է հունիսի 11-ը, միասին արձանագրել ենք, որ գործ ունենք արյունատենչ կառավարիչների հետ, նեռի հետ, որի նպատակը արյուն տեսնելն է, արյունով սնվելն է։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Մենք ոչ միայն շարունակելու ենք, այլեւ տանելու ենք հաղթական ավարտին, այդ հրամայականը մեր կյանքից չի բացակայում, ավելին՝ ավելի է ամրապնդվում»,- նշել է նա։
Լրագրողները Բագրատ Սրբազանից հետաքրքրվել են՝ ի՞նչ է սպասվում աշնանը, կա արդյոք հստակ օրակարգ թե ոչ։
«Հստակ օրակարգը կապված է նաեւ քաղաքական լուծումներից: Այսինքն՝ հիմա որոշակի քննարկումներ են գնում, ճանապարհային քարտեզի առումով: Հիմա կարեւորն այս ընթացքն է, որ թե մեր մարզային, թե բակային այցելությունների ժամանակ ժողովրդի տրամադրությունները հասկանալու, միաժամանակ թե քաջալերելու, թե քաջալերանք ստանալու առումով: Մայիսյան շարժումից հետո մարդիկ որոշակիորեն ակնկալիքներ ունեն, հարցադրումներ, սպասումներ: Մենք կոչված ենք այդ բոլորին պատասխանելու ու վերստին շարունակելու»,- արձագանքել է Բագրատ Սրբազանը։
Աղբյուր՝ «Հրապարակ» օրաթերթ