Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ)
3
Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Պատերազմ Արցախում
Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր

Կոչ ենք անում կազմակերպիչներին միջոցառումը տեղափոխել մի երկիր, որը համապատասխանում է COP-ի արժեքներին. Հայտարարություն

Իրավաբանների հայկական ասոցիացիան խորը մտահոգությամբ է արձագանքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաշխարհային 29-րդ համաժողովը («COP29») 2024թ նոյեմբերի 11-ից նոյեմբերի 22-ը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ որոշմանը։

Ասոցիացիայի հայտարարությունում մասնավորապես, նշվում է.

«Մենք այս որոշումը անհամատեղելի ենք համարում COP-ի նպատակների և արժեքների հետ՝  հիմք ընդունելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և բնապահպանական հարցերում Ադրբեջանի դրսևորած շարունակական անպատասխանատու վարքագիծը հետևյալ ոլորտներում։

Մարդու իրավունքների խախտումներ. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և քաղաքացիների հանդեպ բռնությունները լրջագույն խնդիրներ են: Այս երկրում ազատ խոսքի, մամուլի և հավաքների ազատությունները լրջորեն սահմանափակված են, ինչը հակասում է COP-ի նպատակներին ու արժեքներին Human Rights Watch-ի 2023 թվականի զեկույցի համաձայն, Ադրբեջանում շարունակվում են քաղաքական ընդդիմադիրների, լրագրողների և ակտիվիստների հետապնդումներն ու ձերբակալությունները:

Բնապահպանական անպատասխանատվություն. COP-ի հիմնական նպատակներից են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը և կայուն զարգացման խթանումը: Սակայն Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունն ու գործողությունները հակասում են այս նպատակներին: Մասնավորապես, Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս նավթի և գազի ոլորտի գերակշիռ դերը երկրի տնտեսության մեջ: 2022 թվականի  պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ երկրի ՀՆԱ-ում նավթի և գազի ոլորտի մասնաբաժինը կազմում էր 47,8%։

Այս ցուցանիշները վկայում են հանածո վառելիքից երկրի տնտեսության ծայրահեղ կախվածության մասին, ինչը հակասում է COP-ի՝ կանաչ տնտեսության անցման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակներին:

Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2023»-ում Ադրբեջանը 2024 թվականին ունի 23 միավոր, ինչը նշանակում է, որ 180 երկրների շարքում երկիրը զբաղեցնում է 154-րդ տեղը՝ ցույց տալով կոռուպցիայի բարձր մակարդակ։ Սա կասկածի տակ է դնում երկրի՝ բնապահպանական խնդիրները արդյունավետ լուծելու, ինչպես նաև երկրի՝ COP-ի թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին հետևելու կարողությունը:

Ավելին, Կասպից ծովի էկոհամակարգը պոտենցիալ վտանգի տակ է Ադրբեջանի նավթարդյունաբերության պատճառով: Թեհրանի կոնվենցիան (Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիա) սահմանում է բարձր ստանդարտներ Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության համար, ներառյալ նավթային արտահոսքերի և արդյունաբերական թափոնների կանխարգելումը: Սակայն, Ադրբեջանի կառավարության կողմից այս ստանդարտների պահպանման վերաբերյալ հրապարակային աղբյուրներում մանրամասն հաշվետվություններ կամ ապացույցներ չեն հայտնաբերվել: Սա բարձրացնում է մտահոգություններ Կասպից ծովի կենսաբազմազանության և ձկնային պաշարների պաշտպանության վերաբերյալ:

Ժողովրդավարության բացակայություն. Ադրբեջանում ժողովրդավարության ինստիտուտները համակարգային լուրջ խոչընդոտների են հանդիպում: Ժողովրդավարական սկզբունքների և թափանցիկ կառավարման բացակայությունը կասկածի տակ է դնում COP-ի որոշումների արդարությունն ու թափանցիկությունը: Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2023» զեկույցում Ադրբեջանը դասակարգվել է որպես «ոչ ազատ» երկիր՝ 100-ից ստանալով ընդամենը 9 միավոր:

Տարածաշրջանային անկայունություն և ագրեսիվ քաղաքականություն. Ադրբեջանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում շարունակում է մտահոգություններ առաջացնել միջազգային հանրության շրջանում և հակասում է COP-ի խաղաղ համագործակցության գաղափարին: ՄԱԿ-ի տարբեր մարմիններ և միջազգային կազմակերպություններ շարունակում են մտահոգություն հայտնել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առկա լարվածության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն իր վերջին զեկույցում անդրադարձել է տարածաշրջանում մարդու իրավունքների իրավիճակին:

Միջազգային կազմակերպությունների կողմից փաստագրվել են Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման դեպքեր ևս: Օրինակ, Human Rights Watch-ը հաստատել է կասետային զինամթերքի օգտագործումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում:

Կլիմայական ֆինանսավորման թափանցիկության բացակայություն. Transparency International-ի հայտարարությունը (որը վերաբերում է լոբբինգի և ազդեցության ոլորտներում թափանցիկության ու բարեվարքության ապահովմանը) ցույց է տալիս, որ կլիմայական ֆինանսավորման գործընթացներում հաճախ բացակայում է հանրային մասնակցությունը, ինչը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի աճին: Ադրբեջանում կոռուպցիան համակարգային է, ինչը հաստատվել է միջազգային հետաքննությունների արդյունքներով: Մասնավորապես, «Պանամյան փաստաթղթերը» բացահայտեցին Ադրբեջանի իշխող էլիտայի օֆշորային գործարքները: Հանքարդյունաբերության ոլորտում ևս բացահայտվել են կոռուպցիայի լուրջ դեպքեր, ինչպես ցույց է տալիս ԱՄՆ Արդարադատության նախարարության Արտասահմանյան կոռուպցիոն պրակտիկայի մասին օրենքի (FCPA) ուղեցույցը։

Հաշվի առնելով վերոգրյալը կոչ ենք անում՝

COP29-ի կազմակերպիչներին վերանայել իրենց որոշումը և միջոցառումը տեղափոխել այնպիսի մի երկիր, որը համապատասխանում է COP-ի արժեքներին և նպատակներին:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը (UNFCCC) վերանայել COP29-ի անցկացման վայրի ընտրության չափանիշները՝ հաշվի առնելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և բնապահպանական պատասխանատվության գործոնները:

Միջազգային հանրությանը և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բարձրաձայնել Ադրբեջանում COP29-ի անցկացման հետ կապված մտահոգությունները և պահանջել թափանցիկություն ու հաշվետվողականություն այս գործընթացում:

Հայաստանի կառավարությանը՝ դիվանագիտական ուղիներով բարձրացնել այս հարցը միջազգային ատյաններում և պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերում:

Ապահովել կլիմայական ֆինանսավորման թափանցիկությունը և հանրային վերահսկողությունը՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Ներգրավել տեղական համայնքներին և խոցելի խմբերին կլիմայական ֆինանսավորման որոշումների կայացման գործընթացներում՝ ապահովելով, որ ոչ ոք չմնա անտեսված:

Հայաստանի Իրավաբանների հայկական ասոցիացիան պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու COP29-ի անցկացումը մի վայրում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ նպատակներին:

Հայտարարությունը ընդունվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>