Մոուրինյուն Մխիթարյանի մասին․ «Բավարար արժեքի դիմաց ֆուտբոլիստը կարող է հեռանալ»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Բավարար արժեքի դիմաց ֆուտբոլիստը կարող է հեռանալ: Սա իմ խորհուրդն է ակումբի ղեկավարությանը: Եթե ֆուտբոլիստը դժգոհ է կամ առաջարկ է ստացել այլ ակումբից, ես երբեք նրան չեմ մերժի: Ձմեռային տրանսֆերային պատուհանի սիրահար չեմ, սակայն կարող է այնպիսի հնարավորություն ստեղծվել, որից դժվար կլինի հրաժարվել»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Zham.am