Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Պատերազմ Արցախում
Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ»

Գլոբալիստները, Ֆրանսիայում այլասերվածների հանդես տալով, իրենց նպատակին չհասան. նշում են միջազգային փորձագետները

Միջազգային օլիմպիական կոմիտեն, անդրադառնալով  Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ  այլասերման  շոուի հետևանքներին,  ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար և հեռացրել այն YouTube-ի իր ալիքից։ Գլոբալիստները  կցանկանային, որ բոլորը մոռանան այն, ինչ աշխարհը տեսավ անցյալ ուրբաթ՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի կեղտոտ ծաղրը, նշել է ամերիկացի հայտնի հրապարակախոս Ռոդ Դրեհերը The European Conservative պորտալի էջերում։

Ֆրանսիացի ռեժիսոր և գեյ Թոմաս Ժոլին, ով մտահղացել էր  գռեհիկ այդ գարշելիությունը, ասում է, որ իր մտադրությունները «սադրիչ նպատակ չեն ունեցել»: Ամենից շատ նա «ուզում էր փոխանցել սիրո և ներառականության ուղերձ, ոչ թե պառակտում»,- նշել էր այս այլասերված ֆրանսիացի ռեժիսորը։

Սակայն պարզվում է, այդ ողջ գարշելիությանն աջակցել էր միայն նախագահ Մակրոնը: Պարզվում է, այն Ֆրանսիայի անունից ցուցադրելն իսկական պրովոկացիա էր: Քանզի այս ամենի վերաբերյալ խիստ բացասական գնահատականներով են հանդես եկել ոչ միայն աջ Լը Պենի կուսակցությունը, այլև կենտրոնամետ գործիչները և նույնիսկ՝ ձախ Ժան-Լյուկ Մելանշոնը, ով անցած ընտրություններում հավաքել էր առավելագույն ձայները և ամենահավանականն է, որ հենց իր ուժը ստանձնի վարչապետի պաշտոնը:

Այսպիսով ստացվում է շատ հետաքրքիր պատկեր. այդ այլասերությունը խիստ դատապարտել են Ֆրանսիայի, թե՛ աջ, թե՛ կենտրոնի, և թե՛ նույնիսկ ձախ ուժերի ներկայացուցիչները, բայց արի ու տես, որ այն ներկայացվել է Ֆրանսիայի անունից:

Մելանշոնը, ով համարվում է հակակղերական գործիչ,  նույնիսկ ավելի խիստ գնահատական է տվել, նշելով, որ այն խայտառակեց ֆրանսիացիներին ողջ աշխարի առջև:

«Ջոլին հիանալի գիտեր, թե ինչ է անում։ Իսկ  ՄՕԿ-ն ու   Ֆրանսիայի կառավարությունը հիանալի գիտեին, թե ինչ էր ներկայացվելու»,- նկատել է Ռոդ Դրեհերը:

Եվ մենք տեսանք, թե ինչպես են  ոտնահարում քրիստոնյաների համար սուրբ վայրերը: Ֆրանսիական վերնախավի անունից  աշխարհին ազդանշան տրվեց, որ սրբացվում են  համասեռամոլությունը, տրանսգենդերիզմը, սեռական անզսպությունը և հայհոյանքը: Փարիզի Օլիմպիական խաղերի նախերգանքը շոու դարձավ Նեռի համար:

Եվ ամենակարևորը, որ ֆրանսիական վերնախավը այդ ամենից տեղյակ չի եղել, և այն եղել է բացառապես Մակրոնի մտահաղացումը:

Սիմվոլները կարևոր  դեր են կատարում: Ազգային խորհրդանիշները կենտրոնացնում և մարմնավորում են այն, ինչ մտածում է ժողովուրդն իր մասին և ինչպես է ցանկանում, որ այլ ազգերը մտածեն դրա մասին:

Եվ հավանաբար գլոբալիստները, Ժոլիի պես ռեժիսորների միջոցով, փորձում էին աշխարհին ներկայացնել ֆրանսիացիների իբր նոր կերպարը: Որպեսզի մյուս ժողովուրդներին հեշտ լինի նույնպես վերափոխել այդ աստիճանի:

«Սակայն,- նշում է այս պահպանողական հրապարակախոսը,- Արևմտյան ժամանակակից քաղաքակրթությունը վարակվել է պտղաբերության և ընտանիքի մահվան վիրուսով։ 1947 թվականի իր «Ընտանիք և քաղաքակրթություն»   աշխատությունում,  Հարվարդի սոցիոլոգ Կարլ Զիմերմանը վերլուծել է, թե ինչպես են ընտանիքի մասին փոխվող պատկերացումներն ազդել   Հռոմեական կայսրության և Հունաստանի հետագա ճակատագրի  վրա: Նրա վերլուծությունը հանգեցրել էր  այն եզրակացությանը, որ քաղաքակրթության փլուզումը կապված է եղել ընտանիքների քայքայման, ինչպես նաև՝ սեռական բարքերի, անառակության  և միասեռականության աճի հետ»:

Բացի այդ, նշում է Ռոդ Դրեհերը,  ականատես լինելով Փարիզի նվաստացուցիչ արարողությանը, իր սեքսուալ անառակության և թագավորասպանության  փառաբանմամբ,  այն  հիշեցրեց Հաննա Արենդտի խոսքերն այն մասին, թե ինչպես հնարավորի և անհնարինի միջև սահմանի անվերահսկելի հատումը հիմք դրեց 20-րդ դարում տոտալիտարիզմին:

Փաստացի պահպանողական այս փիլիսոփան կանխատեսում է, որ արևմտյան քաղաքակրթությունը կարող է ունենալ Հռոմեական կայսրության փլուզման ճակատագիրը, եթե ուշքի չգա, չսթափվի և չփորձի ձերբազատվել այս այլասերման թրենդից, որը վարակել  է ողջ Արևմտյան աշխարհը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>