Վտանգը կախված է թե՛ Ջերմուկ քաղաքի, թե՛ պետության գլխին. Բագրատ սրբազան
Այն Ջերմուկը, որ ես տեսել էի տարիներ առաջ, շենքերի պատկերներով բարելավված է, բայց՝ մարդկային այցելությունների տեսքով գրեթե չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով օրերս Ջերմուկ կատարած այցի մասին:
«Համենայն դեպս, չկար այն պատկերը, որին մենք սովոր ենք տեսնելու։ Այնտեղ տաղավարներ կային, առևտուր անողներ կային, հարցրեցի՝ ինչպե՞ս է իրենց առևտուրը ընթանում, բոլորն էլ ուղակիորեն ասում էին, որ գրեթե առևտուր տեղի չի ունենում, որովհետև մարդկային հոսքը պակասել է: Հասկանալի է, չէ՞՝ ինչու է դա տեղի ունենում: Որովհետև վտանգը կախված է թե՛ քաղաքի, թե՛ պետության գլխին»,-հավելեց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր՝ Yerevan.today