Սյուռ է, երբ Հայաստանը ներկայացնող չեմպիոններին գնում են մրցումների ժամանակ «ոգևորելու» քաղաքական լուզեռները․ Արսեն Ջուլֆալակյան
Դիտել նաև
Ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից
Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե
Արսեն Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին
Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան
«Քաղբանտարկյալներից մեկն այսօր ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սյուռ է, երբ Հայաստանը ներկայացնող չեմպիոններին գնում են մրցումների ժամանակ «ոգևորելու» քաղաքական (և ոչ միայն քաղաքական) լուզեռները... Անձնական հաճույքների և ինչ որ վարկանիշ ձեռք բերելու համար պետական բյուջեն մսխող, պետությունը կործանող պատուհասներ:
Հ.Գ. մի առիթով Արցախյան առաջին պատերազմում հաղթած գեներալի հարցրեցի, թե ի՞նչ են զգում, երբ գերագույն հրամանատարը դավաճան /կապիտուլյանտ/ պարտված քաղաքական գործիչ է, իսկ բանակն էլ ղեկավարում է սպայի կոչումը պղծած, բանակի հետ կապ չունեցող մեկը... գլուխը կախեց, լռեց»:

