Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

«Խորհրդավոր ընթրիքը», Արևմուտքի մայրամուտը, նոր «երկաթյա վարագույրը»․ որտե՞ղ պետք է լինի Հայաստանը

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Փարիզում մեկնարկած օլիմպիական խաղերի բացման արարողությունը լայն արձագանք է ստացել։ Քրիստոնեական աշխարհը բաժանվել է երկու մասի։ Ավանդական արժեքների (ընտանիք, ոչ նույնասեռական ամուսնություն և այլն), քրիստոնեական բարոյականության պաշտպանները խստորեն դատապարտել են տեղի ունեցածը, իսկ 1789թ․ ֆրանսիական հեղափոխության բերած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսը ոչ ավանդական արժեքների տեսանկյունից մեկնաբանողները (ոչ ավանդական սեռական կապերի քարոզիչները)՝ պաշտպանել։
Ինչպես հայտնի է, Փարիզում Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը հիշեցնող շոու էր կազմակերպվել։ Այդ շոուն սեռական այլասերվածության անթաքույց և էպատաժային քարոզ էր։ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսի գռեհիկ և այլասերված մատուցում։
Ավանդականների ու ոչ ավանդականների այս վեճը քրիստոնեական աշխարհում նոր «երկաթյա վարագույր» է առաջացնում։ Արժեքային վարագույր։
Եթե «սառը» պատերազմի տարիներին կապիտալիզմի և կոմունիզմի գաղափարական «տաք» բախումն էր (այդ բախումն իր գագաթնակետին հասավ Կարիբյան ճգնաժամի օրերին), Արիստոտելի ու Պլատոնի բանավեճի շարունակությունը, Մաքս Վեբերի ու Կարլ Մարքսի կողմնակիցների կռիվը, թեիզմի ու աթեիզմի պայքարը, ապա հիմա «երկաթյա վարագույրը» մարդկանց մտքերում, սրտերում ու հոգիներում է։ Այդ «վարագույրն» արժեքային, գաղափարական ու փիլիսոփայական բաժանում է առաջացրել։

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԸ

Առնոլդ Թոյնբին, Օսվալդ Շպենգլերը, Սամուել Հանթինգթոնը, Ֆրենսիս Ֆուկույաման յուրօրինակ ձևով մեկնաբանել են ժամանակակից Արևմուտքի մայրամուտի, պատմության ավարտի, քաղաքակրթությունների բախման գործընթացները։ Ով ինչ գնահատական էլ տա և ինչ կանխատեսում էլ անի, ակնհայտ է, որ մտնում ենք «վարագույրի» նոր դարաշրջան։
Արևմտյան դասական ժողովրդավարությունը/կապիտալիզմը հունական փիլիսոփայության, հռոմեական իրավունքի և քրիստոեական բարոյականության (մասնավորապես՝ բողոքական էթիկայի) հիմքերի վրա է ձևավորվել։ Այստեղ ընտանիքը, հոգևոր արժեքները, մարդկանց կրոնական զգացմունքները առաջնային տեղ ունեն։ Հիմա ուզում են այս ամենը խեղաթյուրել։
Ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության պոստմոդեռնիստական հոսանքի ներկայացուցիչներն այլասերում են ավանդական արժեքների ընկալումներն ու Փարիզում օլիմպիական խաղերի բացման ժամանակ լեսբուհիներին, տրանսգենդերներին, պոռնիկներին դարձնում Լեոնարդոյի հայտնի ստեղծագործության հերոսներ՝ վիրավորելով միլիոնավոր մարդկանց կրոնական ընկալումները։ Եթե դա է «Ազատության, հավասարության․ եղբայրության» պոստմոդեռնիստական ընկալումը, ապա պետք է հեռու մնալ այդպիսի այլասերումից։
Մարդու իրավունքների պաշտպանությունը, փոքրամասնության շահերի պաշտպանությունը նորմալ է, բայց դա չի նշանակում մեծամասնության իրավունքների ոտնահարում և փոքրամասնության տեռոր։ Այլասերվածության դոմինանտությունը զրկում է քրիստոենական աշխարհը հիմքերից՝ դառնալով ողբերգությունների պատճառ։ Այդ այլասերվածներն են գլոբալ պատերազմներ բերում։ Դրանք նեոտրոցկիստներ են, որոնք գունավոր ու անգույն հեղափոխությունները և արյունոտ պատերազմները դիտարկում են որպես իրենց հարստացման աղբյուր։
Այլասերվածների մետաստազները նաև Հայաստան են հասել։ «Թավշյա» իշխանությունը գլոբալիստների թերմացքն է։ Հայաստանը դարձել է այլասերվածության տարածաշրջանային օպերատոր, ինչը սպառնալիք է մեր պետաականության համար։
Հայաստանն այլասերվածների դրածոների ձեռքերով դրվել է աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին։ Ճիշտ այնպես, ինչպես 2008–ին դրվեց Վրաստանը, ինչպես որ դրվել է Ուկրաինան։
Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինայի ուղղափառ հատվածը, արևելաեվրոպական մի շարք երկրները (հատկապես՝ ուղղափառները) պետք է լինեն դասական ժողովրդավարության տիրույթում և դառնան ավանդական արժեքների համաշխարհային պաշտպանները։ Ռուսաստանն այստեղ կարող է արժեքային ու անվտանգային պաշտպանության դրոշակակրի դեր կատարել։ Սա՛ պետք է լինի Ռուսաստանի համաշխարհային առաքելությունը։ Դա կլինի համաշխարհային մեծություն Ֆեոդոր Դոստոևսկու պատկերացումներին հարիր առաքելություն (եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, կամ էլ՝ «Homos Homunus Lupus Est», այսինքն՝ մարդը մարդուն գայլ կդառնա՝ Թոմաս Հոբսի տեսության համաձայն)։
Արևմուտք–Ռուսաստան ներկայիս բախումը Պետրոս Մեծի ժամանակներից սկսած գործընթացի շարունակությունն է։ Ռուսաստանը պետք է հստակ առաքելություն ձևակերպի և իր վրա վերցնի ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանի դերը։
Հայաստանը՝ որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկիր իր տեղն ու դերը կարող է ունենալ այդ համակարգում։ Խոսքը թեոկրատիայի ձևավորման մասին չէ։ Խոսքն աշխարհիկ պետության մասին է, որտեղ պաշտպանվում են ավանդական արժեքները, որտեղ լկտիությունն ու այլասերվածությունը էտալո չեն դառնում, որտեղ մարդկանց կրոնական զգաացմունքները հարգվում են, այլ ոչ թե անարգվում։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ինչպես Քաղկեդոնի ժողովի ժամանակ, այնպես էլ հիմա կարող է սեփական դիմագիծը պահպանելով՝ իր ուրույն տեղն ունենալ արևելաեվրոպական աշխարհում՝ մաս կազմելով ավանդական արժեքների պաշտպանության ու դասական ժողովրդավարության ջատագով աշխարհին»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>