Տեսաձայնագրում են, որ անհատապես ճնշեն, մարդիկ չգան հանդիպումներին․ Սարգսյան
Այսօր՝ հուլիսի 27-ին, Վայքում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց․
«Արդեն 4-րդ մարզն է, որ մենք այցելում ենք։ Շատ մեծ ճնշումներ կան։ Օրինակ, Սյունիք գնալուց առաջ վայքեցիները ինքնաաբուխ դիմավորել էին մեզ Վայքի եկեղեցու մոտ։ Դրանից հետո անհատապես ճնշումներ են եղել, բայց անցել է 20 օր և տեսնում եք, որ մարդիկ էլի եկել են, որովհետև բոլորը հասկանում են, որ սա հայրենիքի պայքար է և բոլորը պատրաստ են պայքարել իրենց հայրենիքի համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուր՝ Yerevan.today