Բաքուն և Մադրիդը Չեմպիոնների լիգան անցկացնելու հայտ են ներկայացրել
Բաքուն և Մադրիդը 2019 Չեմպիոնների լիգայի անցկացման հայտ են ներկայացրել: Ադրբեջանը առաջարկում է մարզադաշտ¸ որը նախատեսված է 69 870 հանդիսատեսի համար¸ իսկ Մադրիդը նոր «Ատլետիկո» մարզադաշտը՝ 73 000 մարդու համար: Մարզադաշտը կսկսի գործել այս տարվանից:
Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն: Նշենք¸ որ նախկինում Բաքուն երբեք նման հայտ չի ներկայացրել: Մադրիդը սակայն իր Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտով 2010 թվականին ընդունել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի խաղացողներին:
Zham.am