ԱՄՆ-ում կրկին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ-ում կրկին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ 22:30, 26.07.2024 Տարածաշրջան:Աշխարհում, Հայաստան, Ադրբեջան Թեմա: Քաղաքականություն Արցախահայության վրա հարձակումից հետո Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել 90 ռազմագերիների, այդ թվում՝ բազմաթիվ հայ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը։
«Կոնգրեսը պետք է օրենք ընդունի Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերանայելու համար՝ միջազգային իրավունքը խախտելու համար ռեժիմին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- գրել է նա։