ՊՆ-ն հերքում է Իրանի հետ սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանը Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հարցին, թե Iran International կայքը տեղեկատվություն է տարածել, որ Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկատվությունը, Թորոսյանը պատասխանել է․ «Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»։