Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին
15
Աջափնյակի մետրոյին սպասելիս «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կարմիր կետագծերով կայանատեղիների հայցով ՔՊ-ն կրկին պարտվել է «Մայր Հայաստան»-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Օդի աղտոտվածության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աջափնյակի մետրոյին սպասելիս Նիկոլ Թորոսովիչ-Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ (տեսանյութ) Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում․ խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում․ փաստաբան CSI-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Նոյ թաղամասի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իբր բացատրեց ՔՊ-ականը. ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայից տեղափոխել են Երեւան. Զեյնալյանը՝ թուրքական Շտապօգնության մասին ՔՊ-ի իշխանության կողմից հալածանքի ենթարկվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի հանիրավի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Րաֆֆի Ասլանյան Գևորգ սրբազանը գժանոցում կլիներ․ Վեհափառն է փրկել բերել, ուղարկել բուժման. Աղվան Վարդանյան Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Իրականությունից չես փախչի. «Փաստ» Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Զինծառայողի մшhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով «Այ *** , տվածդ տարածքները հետ վերցրու, ոչ թե հեծանիվ քշիր»․ 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի էջում Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Բիզնես բերողներն ու բիզնես խլողները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ» Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է․ դատարանը վերահաստատել է «Մայր Հայաստան»-ի հայցը Դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է

Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ Հայրապետյան

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այս տարվա նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովից առաջ բաց նամակով դիմել է համայն հայությանը՝ համախմբման կոչ հնչեցնելով։

«Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիևի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում և իրագործել է վայրագություններ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ՝ միաժամանակ կեղծավոր կերպով իր երկիրը կլիմայի խնդիրների համաշխարհային քննարկմանը դիրքավորելով՝ որպես առաջնորդ երկիր:

2023 թվականին Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը շարունակական վտանգի օրինակ է հանդիսանում: Սովահարության մատնելու, ռմբակոծության և վախ ներշնչելու միջոցով Ադրբեջանը հետամուտ եղավ ցեղասպան քաղաքականությանը: Նախագահ Ալիևի ցնցող հայտարարությունը, թե. «Եթե էթնիկ հայերը չլքեն մեր հողերն իրենց կամքով, մենք կվռնդենք նրանց շների պես և հիմա մենք դա ենք անում», արտացոլում է այս դաժան իրականությունը: Բաքվի բանտերում Լեռնային Ղարաբաղի 23 հայերի տևական ազատազրկումը խիստ նախազգուշացում է նրանց, ովքեր կփորձեն վերադառնալ»,- իր բաց նամակում նշել է Օկամպոն։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, որ պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանին՝ նոյեմբերին կայանալիք համաժողովին մասնակցելու վերաբերյալ։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադառնալով Օկամպոյի բաց նամակին և ՀՀ-ի՝ COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու դրական ու բացասական կողմերին, ասաց՝ հարցի հասցեատերը ՀՀ իշխանությունն է, թե արդյո՞ք իրենք պատրաստվում են որևէ գործողություն իրականացնել։

«Հաշվի առնենք, որ ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, այսինքն՝ փաստացի Բաքուն այդ համաժողովն անցկացնում է Հայաստանի շնորհիվ։ Հետևաբար, խիստ կասկածում եմ, որ ՀՀ իշխանությունը որևէ գործողություն կարող է անել, որպեսզի այդ կարևոր միջոցառումն օգտագործեն Հայաստանի հետ կապված խնդիրներ բարձրաձայնելու համար։

Տեղեկատվական տիրույթում տեսնում եմ, որ ամեն ինչ կորդինացվում է Ադրբեջանի կողմից, ամբողջովին գերակայում է ադրբեջանական խոսույթը, բացառությամբ այն դեպքերի, երբ տարբեր երկրներ ու հետաքննող միջազգային տարբեր լրագրողներ բարձրաձայնում են, որ սա նորմալ չէ, և Ադրբեջանի նման երկիրը չի կարող անցկացնել COP-29, բարձրաձայնելով նաև Բաքվում պահվող պատանդների, գերիների հարցը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Մեր զրուցակիցը վստահ է, որ այս ամենից զատ, ՀՀ իշխանությունների քարոզչական ռեսուրսը գերազանցապես ուղղված է սեփական իշխանությունը պահպանելուն։

«Վերջին շրջանում ինքս չեմ տեսել, որ ՀՀ իշխանությունը փորձի լուծել արտաքին քաղաքական կամ Հայաստանի շահերից բխող որևէ խնդիր։ Իրենք անգամ դանդաղում են չեղարկված հանդիպման մասին հայտարարություն տարածել, ուր մնաց՝ քարոզչական արշավ մտածեն COP-29-ի հետ կապված»,- հավելեց փորձագետը։

Տաթևիկ Հայրապտյանը նաև շեշտեց, որ ամբողջովին կիսում է Օկամպոյի կարծիքն առ այն, որ այդ միջոցառումն Ադրբեջանն ամբողջությամբ օգտագործելու է Հայաստանի դեմ։ Փորձագետը բազմիցս հստակ մեջբերումներով ցույց է տվել, որ Ադրբեջանում այս մասին շատ ակտիվ խոսում են։

Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը համաժողովին, ապա, Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Ադրբեջանը խորամանկ քայլ է կատարել՝ համաժողովին մասնակցության հրավեր ուղարկելով՝ բարդ դրության մեջ դնելով Հայաստանին։

«Եթե Հայաստանը խելամիտ լինի, ապա այս քայլն իրապես կարող է օգտագործել՝ ելնելով սեփական շահերից։ Մասնավորապես, կարող է հայտարարել, որ, եթե խոսք է գնում բարիդրացիության, հարաբերությունների կարգավորման մասին, ապա Հայաստանը պատրաստ է գնալ Բաքու, եթե Բաքվում պահվող հայ ռազմագերիները վերադարձվեն Հայաստան։ Այսինքն՝ հայ ժողովուրդը չպետք է նստի ու նայի, թե ինչպես են Բաքվում ազգությամբ հային դատապարտում ազատազրկման հորինված մեղադրանքներով։ Պատերազմից անցել է արդեն չորս տարի, եթե գոնե այս խնդրին կարողանան լուծում տալ, ապա գուցե կարելի է դիտարկել հրավերի ընդունման հնարավորությունը»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության կետերից մեկը վերաբերում էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին։ Որպես բարի կամքի դրսևորում` Հայաստանն իր աջակցությունն էր հայտնել՝ հօգուտ կոնֆերանսը հյուրընկալելու Ադրբեջանի ներկայացրած հայտին, և հանել իր թեկնածությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan