Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին. Կան վիրավորներ
Անցած գիշեր՝ ժամը 03:30-ին Իրանից Ադրբեջան մեկնող երկու անհայտ անձի կողմից պետական սահմանի խախտում է գրանցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այդ երկրի Պետական սահմանային ծառայությանը (ՊՍԾ)։
Հաղորդվում է, որ հանցագործները զինված դիմադրություն են ցույց տվել և դիմել են փախուստի: Զինված միջադեպի հետևանքով սահմանապահ ծառայության երկու աշխատակիցներ թեթև վիրավորում են ստացել։
Աղբյուր` Panorama.am