Ինձ տուգանել են. մեր աջակիցներից մեկի մեքենան էլ ջարդուփշուր արել Նորատուսում. Գառնիկ Դանիելյան
Armlur.am-ը գրում է. «ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է՝ Սրբազան շարժման առաջնորդները և աջակիցներն այս օրերին ճնշումների են ենթարկվում։
Պատգամավորի խոսքով՝ օրեր առաջ Նորատուսում շարժման մասնակիցներից մեկի մենքենան կոտրել են, իսկ հենց երեկ իրեն տուգանել են Աբովյան քաղաքում, ոստիկանն էլ պատճառները բացատրելու փոխարեն, ասել է՝ ինչ արել եմ, լավ եմ արել։
Գառնիկ Դանիելյանը զրույցի վերջում նշեց՝ սեպտեմբերից շարժումը նոր թափով վերսկսելու է հանրահավաքներն ու ակցիաները։ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է՝ Սրբազան շարժման առաջնորդները և աջակիցներն այս օրերին ճնշումների են ենթարկվում»։