«Ռուսաստանն ու Իրանը ավարտել են պատմական համաձայնագրի նախապատրաստումը»․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան և Թեհրանն ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նախապատրաստումը։ Այս մասին ТАСС-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Նա պայմանագրի առաջիկա ստորագրումն անվանել է «պատմական իրադարձություն»։
«Փաստաթղթի տեքստը կազմվել է հունիսի 21-ին Մոսկվայում երկու երկրների ԱԳՆ իրավական և տարածքային ստորաբաժանումների փորձագետների խորհրդակցության ժամանակ, որի արդյունքներով կողմերը պայմանավորվել են ներպետական ընթացակարգերի մեկնարկի մասին։ Դրանք անհրաժեշտ են՝ բարձր մակարդակով առաջիկա երկկողմ շփումներից մեկի շրջանակում պայմանագիրը ստորագրելու համար։ Հուսով ենք՝ մոտ ապագայում ականատես կլինեն այդ իրապես պատմական իրադարձությանը»,- ասել է Ռուդենկոն։