Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայում
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում։
Առաջիկա օրերին Բրյուսելում հանդիպումներ են նախատեսված Եվրոպական միության օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաև բելգիական քաղաքական շրջանակների հետ։
«Այսօր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի նորաբաց գրասենյակում ընկեր Գասպար Կարապետյանի հետ քննարկեցինք նախատեսվող հանդիպումների օրակարգային հարցերը»,- հայտնել է Սաղաթելյանը: