Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը

Մետրոն հրաժեշտ է տալիս ժետոններին

Sputnik Արմենիա-ն գրում է․

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում ժետոններից հրաժարվելու և վճարման էլեկտրոնային համակարգի անցնելու արդյունքում ուղևորահոսքը չի կրճատվի։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Մետրոպոլիտենում արդեն գրեթե ամբողջությամբ հանվել են ժետոնային անցարգելները (ամեն կայարանում մնացել է 1 սարք), մյուս բոլոր անցարգելներն աշխատում են QR կոդով, որը հնարավոր է գնել «TelCell» համակարգի միջոցով։ Մանուկյանի խոսքով` մոնիտորինգը ցույց է տվել, որ QR կոդերից օգտվողների քանակն ամեն շաբաթ աճում է մոտավորապես 30 տոկոսով։

Նա ընդգծեց, որ մետրոպոլիտենում տոմսերի գնման գործիքակազմի փոփոխությունը Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի մի մասն է։ Մանուկյանը համոզված է, որ նոր գործիքակազմը շատ ավելի լավն է ու հարմարեցված է դարաշրջանի տեխնոլոգիաներին։

«Ժետոնային համակարգով, ժետոնով տոմս մարելը շատ հին տեխնոլոգիա է, ամբողջ աշխարհը հրաժարվել է դրանից։ Կարծում եմ` որևէ բարդություն չի լինելու այս տեխնոլոգիայում։ Ինչպես ժամանակին ժետոնին են հարմարվել, հիմա էլ կընտելանան այս կրիչներով տոմսերի ձեռքբերմանն ու մարմանը։ Անգամ թոշակառուները դժվարություններ չեն ունենա։ Անցումային փուլի համար դեռ կգործեն դրամարկղերը, որտեղից մարդիկ կգնեն թղթային QR կոդեր։ Իսկ հետագայում նախատեսվում է թոշակառուների համար տոմսային կրիչ դարձնել հենց իրենց կենսաթոշակի բանկային քարտը»,– ասաց Մանուկյանը։

Իսկ թե ինչու է քաղաքային իշխանությունը ընտրություն կատարել հենց «TelCell»-ի օգտին, պաշտոնյան հայտնեց, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ֆինանսական օպերատոր «TelCell» ընկերությունը հաղթել է քաղաքապետարանի հայտարարած մրցույթում, որին մասնակցել է միայն ինքը։ «Տենդերը 2022 թվականին է եղել, իսկ պայմանագիրը կնքվել է 2023–ի սկզբին։ Բայց շատ կարևոր է իմանալ, որ «TelCell»-ը չի հանդիսանում Երևան քաղաքում տոմսային օպերատոր։ Տոմսային օպերատորը քաղաքապետարանն է։ Նա միայն տոմսային հասույթի հավաքագրողն է։ Բացառվում է, որ նա տոմսի մեջ տոկոս աշխատի»,– ասաց Մանուկյանը։

Ինչ վերաբերում է QR կոդերի համար մեծ ծավալով թուղթ օգտագործելուն ու բնապահպանական խնդիրներին, ապա «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենը տեղեկացրեց, որ տոմսերը տպվելու են ՀԴՄ կտրոնների սկզբունքով` տերմոպրինտով։ «Անգամ բնապահպանական խնդիրն է հասցված նվազագույնի։ Այստեղ ներկանյութ էլ չի օգտագործվում։ Բացի այդ, այդ տոմսերն ամբողջ ուղեւորափոխադրման մեջ չպետք է գերազանցեն 5-10 տոկոսը»,– ասաց նա։

Նշենք, որ «TelCell»–ը տրանսպորտային համակարգը կսպասարկի 5 տարի, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>