Արցախի հետ պատահածը բացառապես իշխանության ու կառավարության պատասխանատվությունն է. Բագրատ սրբազան
Արցախի հետ պատահածը բացառապես այն իշխանության ու կառավարության պատասխանատվությունն է, որն այդ ժամին գտնվել է ղեկին, մնացած բոլորը հնարովի է: Այս մասին Գավառում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Եթե հաղթանակ լիներ Արցախում, վերագրվելու էր իշխանությանը, ասելու էին՝ մենք հաղթեցինք, հետևաբար պարտության մեջ ինչո՞ւ պետք է ուրիշները մեղավոր լինեն։
Արցախի հանձնումը ծրագրված էր, մարդն ասում է՝ 2018-ին պետք է ասեի, որ Արցախը մերը չէ»,- ասա նա:
Աղբյուր՝ Yerevan.today