Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Պատերազմ Արցախում
Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ...

7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երեկ՝ հուլիսի 18-ին, մի քանի բան կատարվեց, որոնց ցանկանում եմ անդրադառնալ։ Նախ օրվա առաջին կեսին Ադրբեջանը հայտարարեց, թե Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ալիևի հետ ու դա համարեց խաղաղության բանակցություններից հրաժարում։ Շատ կարճ ժամանակ անց Հայաստանը հակառակը հայտարարեց, որ՝ դա Ալիևն է հրաժարվել հանդիպումից, ոչ թե Փաշինյանը։ Երկու ղեկավարներն էլ Մեծ Բրիտանիայում միջոցառման էին մասնակցում։ Օրվա երկրորդ կեսին, արդեն, պարբերաբար հերքումներ էին, մեկը մյուսի վրա էր գցում։

Իրականությունը ո՞րն է, չգիտենք․ հնարավոր է՝ Ալիևն է հրաժարվել, ասել է՝ մինչև սահմանադրությունը չփոխես, չենք բանակցելու։ Հնարավոր է՝ Փաշինյանն է հրաժարվել հանդիպումից, գուցե օրակարգը անգամ իր համար է վատը եղել։ Հնարավոր է՝ հանդիպման «քավորներն» են ասել հիմա ժամանակը չէ, աշխարհը սաղ խառնվել է իրար (այս տարբերակը քիչ հավանական է)։

Ստացվում է՝ հետևյալը, Փաշինյանն իր հեծանիվ քշելն ընդմիջում է, հասնում է Լոնդոն, հանդիպում է Լյուքսեմբուրգի վարչապետին, Իսպանիայի վարչապետին, Հունաստանի վարչապետին, Շվեյցարիայի նախագահին, Լիտվայի նախագահն, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատարին, Կոսովոյի նախագահին, Չեխիայի վարչապետին ու էլ ում ասես, քննարկում հայ-ադրբեջանական հարցեր, բայց ում հետ որ պետք է խաղաղության պայմանագիր իբր կնքի, չի հանդիպում։

Կապ չունի, թե կողմերից որ մեկը չի ուզել հանդիպի․ երկու դեպքում էլ հարց է առաջանում՝ եթե դուք ամեն օր 10 անգամ խոսում եք խաղաղության անհրաժեշտությունից, բայց իրար հրաժարվում եք հանդիպել ու մեկդ մյուսի վրա գցում մեղքը, ուրեմն որևէ մեկն առնվազն խաղաղություն չի ուզում։

Խաղաղության գնացողներն ամեն ինչ անում են իրար հանդիպել-քննարկելու համար։ Դուք հանրութանը, միջազգային ուժերին խաբում եք, թե գնում եք խաղաղություն ստորագրելու, բայց իրար մեղադրում եք հանդիպումից թռնելու համար։ Կրկնում եմ՝ կարևոր չէ, թե որ կողմն է հրաժարվողը․ սա նշանակում է, որ ոչ մի խաղաղության գործընթաց էլ չկա, ժողովրդին դնում եք հիմարի տեղ։ Բայց՝ հայ ժողովրդին, որովհետև Ադրբեջանն իր ժողովրդին խաղաղության չի տրամադրել, այլ՝ տարածքների տեսքով նվերների։

Այս իրադարձությունը ստվերեց կատարված մյուս բաները, որոնք հետաքրքիր էին։ Դրանցից մեկը, օրինակ, կառավարության որոշումն էր 102 մլն եվրո հերթական պարտքը վերցնելու մասին։ Արագ մոտենում ենք 13 մլրդ դոլարին, որի 7 մլրդը այս իշխանության ժամանակվա պարտքն է։ Իրար հետևից վերցնում են, ո՛չ աուդիտ կա, ո՛չ հասկացվում է՝ ինչի վրա է ծախսվում։ Եթե մյուս դեպքերում վարկերը վերցվում էր կառավարության նիստում չքննարկելով, այս անգամ քննարկվեց մի քիչ, իբր՝ ժողովուրդ ջան, բժշկական օգնության որակը փոխելու համար ենք վերցնում, ձեզ համար է։ Բա մյուսնե՞րը․ այսինքն որ նրանք չէին զեկուցվում, ուրեմն մեզ համար չէ՞ր։ Ո՞ւմ համար էր, քա՞նիսը հերթական դղյակը գնեցին։

Մյուս որոշումը էլի կառավարությունը կայացրեց՝ փակելով «Գյումրու թիվ 37 ավագ դպրոցը»։ 884 սովորողի համար կառուցված դպրոցում մնացել է 10 անգամ քիչ՝ 82 աշակերտ։ Արտագաղթի, ծնելիության պակասի կամ այլ պատճառներով սովորող չկա։ Նիկոլն ասում էր՝ այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում: Բա ո՞ւր ա։ Վանաձորի 7-րդ դպրոցը փակվել է, «Գուգարքի ավագ դպրոցը փակվել է, պատգամավորը ցանկ էր հրապարակել, որ Շիրակում 40 ավելի դպրոցներ փակվում են։ Երեք գյուղի դպրոց փակվում է ու աշակերտներին գյուղից գյուղ են տանում կրթություն ստանալու։ Ասում է՝ դպրոց ենք կառուցում․ խոստացել էր մինչև 26 թիվը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեղզ։ Մամուլը երկու օր առաջ գրեց, որ խոստացած ժամանակի կեսից շատն անցել է, 300-ի փոխարեն կառուցվել-նորոգվել է 30 դպրոց։ Էս տեմպերով, ձեր ծրագիրը կավարտեք ոչ թե խոստացած 2026 թվականին, այլ դրանից 40 տարի հետո։

Հաջորդը՝ կառավարությունը ավելի քան 1 մլն դոլար՝ 409 մլն 639 հազար դրամ տվեց ԱԱԾ-ին՝ առավել արդյունավետ ծառայելու և իր առջև դրված խնդիրները լուծելու համար: Ի՞նչ խնդիրներ են, ի՞նչ պետք է անի, դիմակավորված մտնի Բագրատ սրբազանին աջակցող գործարարների օֆիսնե՞րը։ Իրենց առջև էդ խնդիրներն են, չէ՞, դրված։ Խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների ձեռքերը ոլորելով տանի, սատանա բռնեն կամ թողնեն երկիրը լցվի գործակալներով։ Սա, կարծում եմ, կաշառք է՝ Փաշինյանի իշխանությունը ամբողջ մարմնով պաշտպանելու համար։

Մյուս լուրը, որ էլի կառավարության որոշումներից էր, ուղղակի խնդալու էր․ կառավարությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին շուրջ 35 մլն դրամ տվեց՝ գործուղումների ու դասընթացների համար: Հիշեցնեմ, որ հայկական օդանավերը շարունակում են գտնվել Եվրոպայի սև ցուցակում։ Դրա ամբողջ պատասխանատվությունն այդ կոմիտեի վրա է։ Շարունակեք շրջագայել ու պարգևատրվել․ մի բան, որ լիուլի անում է այս ձախողակ իշխանական թիմը։

Մյուս լուրը ժողովրդին հերթական անգամ նեղություն պատճառելու մասին էր։ Չարենցավանցիները բողոքի ակցիա էին անում․ անձնագրային բաժինը տեղափոխել են Հրազդան, մարդիկ բողոքում են։ Չարենցավանն ունի 40 հազար բնակչություն, սպասարկում է  նաև հարակից գյուղերը․ դա նշանակում է, որ արդեն ծանրաբեռնված է աշխատում նրանց անձնագրային բաժինը․ դա տեղափոխելը նշանակում է ամենօրյա հերթեր։ Իսկ անձնագրայինների խայտառակ հերթերի մասին գիտենք։ Դուք խոստացել էիք մարդկանց կյանքը թեթևացնել, անգամ մեկ պատուհան համակագ, որ քաղաքացին մտնի մի գրասենյակ ու սաղ թղթաբանական հարցերը էդտեղ լուծի․ հիմա ավելին՝ մարդկանց կյանքը բարդացնում եք։

ՆԳ նախարարի տեղակալը նույն բողոքի պահին մասնակցում է միջոցառման, խոսում ժողովրդավարությունից, քաղաքացիակենտրոն մշակույթ ձևավորելուց։ Քաղաքացին, որ մի պասպորտի պեչատի համար երկու շաբաթ հերթ է կանգնում, դա է՞ քաղաքացիակենտրոնը կամ ժողովրդավարությունը։ Հայաստանում պետական հիմնարկներում, անձնագրային բաժիններում աշխատանքը սկսում է ժամը 9-ին, բաժնի դիմաց հերթերը՝ գիշերվա 4-ին։ 21-րդ դարում երկիր կա, որտեղ քաղաքացին երկու շաբաթ հերթ է կանգնում անձնագրի համար։

Լավ, ինչո՞ւ են փակում անձնագրային բաժանմունքները․ ըստ երևույթին՝ պետությունը փող չունի։ էդ որ ասում են տնտեսական աճ, զարգացում, պարտք են վերցնում, դա ուրիշ հաշիվ է։ Իսկ կարող է՞ բյուջեում փող կա, բայց դիտմամբ եք մարդկանց կյանքը մաշեցնում հերթերի մեջ, ճնշում ու նվաստացնում։ Բայց հարցն այն է, որ անգամ բողոքելով հարց չեք կարողանում լուծել․ Վարդենիսում մի քանի պետական հիմնարկ փակեցին, բողոքելով ո՞ր հարցը լուծվեց։

Եվ վերջինը՝ հայկական պտուղ-բաբնջարեղենի արտահանումը ՌԴ արգելվել է շատ ընկերությունների համար: Մի մասն ասում է՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել գյուղմթերքի մեջ, մյուս մասն ասում է՝ սա ՌԴ պատասխանն է Հայաստանի իշխանության գործողություններին։ Երկու դեպքում էլ խիստ վտանգավոր է․ որովհետև եթե պատճառը քաղաքական է, ուրեմն հերթական անգամ ՔՊ-ական իշխանության չմտածված քայլերի արդյունքում հայ արտադրողն է տուժում։ Եթե իրոք գյուղատնտեսական է պատճառը, նշանակում է, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ամեն օր ուտում ենք խիստ վտանգավոր, թունավոր գյուղմթերք, որը չի վերահսկվում իշխանության կողմիցից։

Կարճ ասած՝ սա ընդամենը մեկ օրվա լրահոսի մի մասն է։ Ու այն ցույց է տալիս, որ բազմաթիվ ուղղություններով՝ ներսից ու դրսից, ՔՊ-ն ընկել է ժողովրդի հետևից։ Հիմա պատկերացրեք մի երկիր, որտեղ օրը տասնյակ նման դեպք են տեղի ունենում։ Ի՞նչ կլինի․ կքանդվի, կասեք։ Դե բա ժողովուրդ ջան, բա քանդում են»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>