«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ասել են՝ պատերազմ է սպասվում, ու գնացել են «կայֆավատ» լինելու

Հունիսի 19-ին Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ գուժելով սպասվելիք նոր պատերազմը․ «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»,-ասվում էր հայտարարության մեջ:

Ցանկացած նորմալ երկրում նման հայտարարությունից հետո իշխանությունները կմոբիլիզացնեին պետության բոլոր ռեսուրսները, կփորձեին ամենօրյա ռեժիմով աշխատել միջազգային գործընկերների հետ, հատկապես տարածաշրջանում գործուն ազդեցություն ունեցողների հետ։ Կարճ ասած, մինչև նոյեմբեր իշխանությունները պետք է աչք կպցնելու ժամանակ չունենային։ Այս ամենը տեղի կունենար նորմալ երկրում, իսկ հիմա եկեք տեսնենք, թե ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են միանգամից ու բոլորով երկարատեւ արձակուրդ գնալ։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 10-ն է արձակուրդում: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն է 20 օրով մեկնել՝ հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը։ Նրան հուլիսի 16-22-ը փոխարինելու է փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը` Հակոբ Արշակյանը։ 10 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել նաեւ ֆինանսների նախարարը, 9 օրով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արձակուրդում է նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մինչեւ հուլիսի 22-ը:

Փաստորեն, պետական բարձրաստիճան պաշտոնյաները ի պաշտոնե իրենց պարտավորությունն են համարում հավանական աղետի մասին հանրությանը տեղեկացնելը, իսկ ռիսկերի կառավարումը, պետության անվտանգության ապահովումն իրենց գործը չէ։ Իշխանական տրամաբանությունը հասկանալի է՝ եթե պատերազմ եղավ, ապա կհայտարարեն, որ իրենք նախապես տեղեկացրել էին․ ո՞վ է մեղավոր, որ քաղաքացիները չեն հասցրել ապահովել իրենց անվտանգությունը կամ չեն կարողացել փախնել երկրից։ Իսկ եթե ինչ-որ այլ պատճառով Ալիևը որոշի պատերազմ չսկսել, ապա կհայտարարեն, որ դա իսկական հաղթանակ էր, որը կրել են՝ իրենց Բեռլինում հեծանիվ քշող, իսկ Լոնդոնի սրճարաններում տիկ-տոկ տշող Փաշինյանի գլխավորությամբ։

Մյուս կողմից, հաշվի առնելով իշխանական էլիտայի որակները, մտավոր կարողություններն ու Ադրբեջանին ծառայելու անհագուրդ ծարավը, լավ կլինի իրենց արձակուրդը հնարավորինս եկար տևի։ Կարող են շարունակել ձրի ուտել, շատ ուտել պետության հաշվին, միայն թե հեռու մնան պետական կառավարման լծակներից։

Իշխանական դատարկ աթոռներով Հայաստանն առավել դիմակայուն է մարտահրավերներին, քան աթոռներով, որոնց վրա նստած են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը և մյուսները։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>