Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

Դանիբեկյանը հնազանդ ծառայել է, իսկ ՔՊ-ականներն ապերախտ են. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Իշխանական քարոզիչները վերջին օրերին լծվել են իրենց նախկին սրտի դատավոր Դանիբեկյանի «քըխ» լինելը բացատրելու գործին։ ԲԴԽ-ն, ինչպես գիտենք, դադարեցրեց նրա՝ իբրև դատավորի լիազորությունները։ Պատճառաբանել էին, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ շինծու գործը չի կարողացել մինչև վերջ տանել ու մեղադրական վճիռ տալ։

Ու հիմա ապերախտ իշխանականները պետական եթերներից աղմկում են, իրենց փոքրաթիվ կողմնակիցներին համոզում, թե՝ Դանիբեկյանին տեսա՞ք ոնց պատժեցինք, որ Քոչարյանին չդատեց։ Նախ սուտ է, թե չէր դատում․ լավ էլ դատում էր, ավելին ասեմ՝ ապօրինի էր դատում, հակասահմանադրական հոդվածով, որը իրենից անկախ կարճվեց։ Բայց գործի հակասահմանադրական լինելը նրան չէր խանգարել 1,5 տարի նախագահին կալանքի տակ պահել։ Մյուս գործով անգամ հանցակազմը չէին կարողացել ձևակերպել։ Ինչքան հիշում եմ, գրեթե բոլոր միջնորդությունները, որով հանդես էին գալիս փաստաբանները, մերժում էր, որը դատախազներն էին ներկայացնում՝ բավարարում։ Երբ պետք էր, որ նիստ անի, միջնորդություն լսի՝ մեկնում էր արձակուրդ, դասընթացների, վիրահատության․ մնացած բոլոր դեպքերում, նիստերը լավ էլ անում էր։

Հիմա էս ապերախտները, եթե անկեղծ, սրիկայություն են անում Աննա Դանիբեկյանի նկատմամբ, որն իշխանությանը լավ էլ ծառայություններ էր մատուցել՝ իր հեղինակազրկման գնով։ Էլ չեմ ասում, որ սույն դատավորը մինչև վերջ՝ մինչև նախագահ Քոչարյանի գործի կարճվելը, իմ կարծիքով, հոժարակամ կայացրել է իշխանության «ճաշակով» բոլոր որոշումները, դրանք նախապես քննարկել հետները։ Գուցե արել է ստիպված, գուցե արել է չուզենալով, գուցե ներսում ինքն իր հետ կռիվ է տվել, բայց ամբողջ գործընթացին հետևելով՝ կարծում եմ, հոժարակամ արել է։

Ուզում եմ հիշեցնել, որ էն առաջին՝ հակասահմանադրական ու խայտառակ գործը՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին, քննում էր դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Նա կամք ցուցաբերեց՝ ազատ արձակելու նախագահ Քոչարյանին և դիմեց ՍԴ, քանի որ, ըստ նրա, գործը հակասահմանադրական էր։ Դա 2019 թվականն էր։ Ի՞նչ արեց իշխանությւոնը՝ շրջափակեց դատարանների դռները՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային կոչով, ընդամենը 1000 հոգի, այսօրվա խոսացողների պես՝ քիչ, բայց ագրեսիվ, փակեցին դատարանների դռները։ Հետո իշխանությունը ընկավ դատավոր Գրիգորյանի հետևից, լիազորությունները սառեցրին ու բավականին երկար ժամանակ հետո պարզվեց, որ նրա դեմ ապօրինի է ամեն ինչ եղել։ Բայց նրա վարույթից գործը վերցրել էին ու հանձնել Դանիբեկյանին, որն արդեն աչքի առաջ օրինակ ուներ, թե ինչ է լինում այն դատավորների հետ, որոնք այս գործով Նիկոլի ճաշակով որոշում չեն կայացնում։ Ու քանի որ գործը հիմարություն էր ու դրա հետ միասին նաև հակասահմանադրական, կողքից գտան մի հատ Սիլվա ու կարեցին երկրորդ գործը, որը իր հիմարությամբ ավելի ուժեղ էր, քան հակասամանադրական գործը, այն կարգի, որ, ինչպես արդեն նշեցի, հանցակազմը չէին կարողանում նշել։

Էն գործի տապալումից հետո քննեցին սա, բայց նույն տրամաբանությամբ, նույն աբսուրդ եղանակով ու նույն անձնակազմով։ Էս ամենը իշխանության անդամները լավ գիտեն, որ էսօր խոսում են․ ուղղակի երևի թուղթ են տվել, ասել՝ սենց կխոսես։

Հիշեցնեմ, թե ինչպես կարճվեց էս՝ «Սիլվայի գործ» անունը ստացած թատրոնը․ նախագահ Քոչարյանը վաղեմության ժամկետով կարճելու իրավունքը, որը լրացել էր դեռ մայիս ամսին, իրացրեց բավական երկար ժամանակ հետո՝ դեկտեմբերին, միմիայն այն պատճառով, որ արդեն որերորդ անգամ դիմում էր դատավոր Դանիբեկյանին, որ մեկ շաբաթ կամ 10 օրով թողներ երկրից բացակայել՝ բուժման պատճառով, բայց Դանիբեկյանը մերժում էր։ Մերժում էր անգամ այն դեպքերում, երբ որոշել էր, որ նիստ չի էլ անելու, փաստաբանը արձակուրդ է վերցրել։ Կամ նույն Դանիբեկյանը իրեն հարմար պատճառներով նիստը դնում էր ուշ, բայց մեկ է՝ Քոչարյանին այդ ընթացքում չէր թողնում բացակայել երկրից։ Մի խոսքով, եթե դատավորը չգնար մերժման ճանապարհով, նախագահ Քոչարյանը ստիպված չէր լինի 7-8 ամիս արդեն լրացած վաղեմության ժամկետից օգտվել, կգնար-կգար ու կասեր՝ քննեք ու խայտառակվեք մինչև վերջ։ Ինչը և անում էր։

Դե հիմա ասե՛ք, ո՞վ էր ճնշում Դանիբեկյանին, որ հանկարծ չթողնի նախագահ Քոչարյանը դուրս գա երկրից։ Դանիբեկյանը, օգնելով իշխանությանը, կատարելով հրահանգները, հնարավորություն չի տվել, որ այս գործը մինչև վերջ գնա, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման պես, սրա ջուր լինելն էլ ապացուցվի։

ԲԴԽ նախագահն ասում է՝ Դանիբեկյանի արածը հեղինակազրկել է դատական համակարգը։ Այո, համաձայն եմ, բա երկրի նախկին ղեկավարին շինծու ու հակասահմանադրական գործերով 5,5 տարի դատարան եք բերել, երկու տարին էլ՝ կալանքի տակ, բա դա ամբողջ դատական համակարգի հեղինակազրկում է։ Դա հետևանք էլ է ունենալու, իրավական։ Ու ահագին մարդ կա, որ «օգտվելու է» էդ հնարավորությունից։ Բա դուք հակաօրինական քրգործը համարում եք դատական պատմության մեջ ամենակարևորը, բա դա հեղինակազրկում չէ ի՞նչ է։

Ուղղակի դատական համակարգի հետ միասին ու ավելի շատ հեղինակազրկվեց դատավորը, որին բերեցիք - դարձրիք ամենաբացասական համբավ ունեցող դատավորներց մեկը։ Մինչև նախագահ Քոչարյանի գործը Աննա Դանիբեկյանին ո՞վ էր ճանաչում։ Հիմա, ցավոք, սաղ ճանաչում են։ Ունենք դատավորներ՝ Զարուհի Նախշքարյան, Դավիթ Հարությունյան, Աննա Փիլոսյան և այլն, որոնց աշխատանքից ապօրինի ազատել եք, դարձել են փաստաբան։ Բայց Դանիբեկյանին դուք ձեր ցուցումներով, ձեր պատվերներով, մերժելի դարձրեցիք ողջ իրավական համայնքում, որ դժվար է ասել՝ փաստաբանության մեջ կամ իրավական ոլորտում այլ տեղ աշխատանք կգտնի՞։ Չմտածեք՝ Դանիբեկյան եմ պաշտպանում, էլ չասեմ, որ նրա պատճառով անցել եմ դատական գործի միջով, քանի որ երբ նրան քննադատում էի, նույն ԲԴԽ-ն դիմում էր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել։

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը եթերում հայտարարում է՝ «Աննա Դանիբեկյանը 100 տոկոսով ստացել է խոշոր գումարներ»։ Վերջապես իշխանությունից մեկը հրապարակայնորեն կիսեց իմ կարծիքը։ Որ Աննա Դանիբեկյանը, վստահ եմ, լավ էլ իմանալով, որ հակասահմանադրական գործ է, 1,5 տարի նախագահ Քոչարյանին կալանքի տակ էր պահում, բազմիցս մտածում էի՝ ուրեմն էս կինը կա՛մ իշխանական մեծ ճնշման տակ է, կա՛մ եթե դա էլ հերիք չէ՝ ինչ-որ լուրջ շահագրգռվածություն ունի։

Պարոն Աղազարյան, բա էդ մասով չեք մտածե՞լ՝ ո՞վ կարող էր մոտիվացիա ունենալ, ո՞վ կարող էր, ձեզանից բացի, շահագրգռված լինել․ Նիկոլը պարզ ա, ուրի՞շ․ Ալիև՞ը, սորոսականնե՞րը, Վազգեն Սարգսյանի ախպե՞րը, որ աչքը բացում՝ Քոչարյանից է բողոքում․ էլ ո՞վ կա, որ Քոչարյան ա ատում։ Փորեք, բայց դե զգույշ եղեք, ինքներդ ձեզ վրա դուրս չգաք։

Կարճ ասած՝ կարող է Աննա Դանիբեկյանը, այլևս որպես ազատ քաղաքացի, դատի տալ քպական ապերախտներին՝ զրպարտելու համար, բայց հետո էլ պարտադիր անկաշկանդ զրույց ունենա ու ասի՝ ինչ հրահանգներ է ստացել, որտեղից, որը ոնց կատարել, դրանք եղել են՝ գրավո՞ր, բանավո՞ր, ՍՄՍ-ով, զանգո՞վ․ հենա Վարդազարյանը ո՞նց արեց, հիմա պարզճակատ ման է գալիս․ թող Աննան էլ մեկ առ մեկ պատմի, հասկանանք՝ ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ գործերն ինչպես են կարվել, ինչպես են նախագահ Քոչարյանին լրացուցիչ ծանրաբեռնել հերթական ջուր քրեական գործով, իսկ արդյունքում վարի տվել երբեմնի անվտանգ երկիրը, Արցախ հանձնել։ Որպես խմբագիր, պատրաստ եմ նրան հարթակ տրամադրել բացահայտելու։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>