Քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը չկարողացավ գոնե աղբահանության խնդիրը կարգավորել (տեսանյութ)
Ահազանգ!!
Երևան քաղաքում, մասնավորապես՝ Ավան վարչական շրջան Սայաթ-Նովա 4 շենք, Խուդյակովի 64/3 խաչմերուկ, Խուդյակովի 182/1, Մարշալ Բաբաջանյան 81, հասցեներում «Մայր Հայաստան» խմբակցությունը շրջայցի ընթացքում արձանագրեց, որ ամռան այս տապին կրկին աղբը վեր է կացել ու գնում է՝ տարածելով գարշահոտություն, էպիդոմիոլոգիական ահավոր վտանգավոր վիճակ։
Քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը, 6 տարի կառավարելով Երևանը, չկարողացավ գոնե աղբահանության խնդիրը կարգավորել, փոխարենը պարգևավճարներ, անհիմն ու քաղաքին ոչինչ չտվող գործուղումներ և այլն։
Երևանում էպիդոմիոլոգիական վտանգավոր իրավիճակ է։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/100003473580688/videos/pcb.7565675066891538/1196451765110806