2022թ.֊ի մայիս ամսին փլուզվեց ու արդեն 2 տարի է այս ճանապարհը չի նորոգվում, չի կառուցվում, չի ընդլայնվում
Սա Ծիծեռնակաբերդի խճուղին է, որը ձգվում է Լենինգրադյան փողոցից մինչև Բրազիլիայի հրապարակ, կամ Հրազդան մարզադաշտ։
Այս ճանապարհի բանուկ և ինտենսիվ երթևեկելի մի զգալի հատված 2022թ. ֊ի մայիս ամսին փլուզվեց ու արդեն 2 տարի է այս ճանապարհը չի նորոգվում, չի կառուցվում, չի ընդլայնվում։
Ու այս իշխանությունները 2 տարի է 200 մետր ճանապարհի հարց չեն կարողանում լուծել, բայց խոսում են`
• Ակադեմիական քաղաք կառուցելու մասին,
• Աջափնյակի մետրոյի կայարան կառուցելու մասին,
• Իսակովի֊Արշակունյաց շրջանցիկ ճանապարհ կառուցելու մասին
• Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն շրջանցիկ ճանապարհ կառուցելու մասին։
Դուք հլը եղածը պահեք` հետո խոսեք նոր պրոեկտների մասին։
Հ. Գ. Հա, ի դեպ
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
2019թ.֊ին խոստացված և այդպես էլ չ՜կառուցված «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույց ի՞նչ կա։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից