Ադրբեջանը Փաշինյանի ականջից բռնած՝ տանում-բերում է.Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքարի» նախաձեռնողներից Գառնիկ Դանիելյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նշում է, որ Կիրանցում ՔՊ-ականները շատ բացասական վերաբերմունքի են արժանացել:
Հարցազրույցի հիմնական թեզերը.
Թշնամին իրեն լկտի է պահում հանձնված տարածքներում, ասում են՝ սա դեռ սկիզբն է:
Նրանք, ովքեր ասում են՝ ավելի լավ է լինես թուրքի շուն, թող տեսնեն, թե Ադրբեջանը ինչ է սովորեցնում իր դպրոցականներին:
Բերքաբեր գյուղը լճից այն կողմ մոտ 1000 հեկտար հող ունի, ասել են՝ դուք էստեղ ոչինչ չունեք:
Ալիեւը Փաշինյանի ականջից բռնած՝ տանում բերում է:
Մեր հայրենակիցների խնդրանքն է, որ սոցիալական բաղադրիչն էլ լինի շարժման մեջ:
Հանդես կգանք մանրամասն ծրագրային դրույթներով:
Արցախի բարբառով մարդկանց են պատրաստում, որոնք Փաշինյանին շնորհակալություն կհայտնեն:
Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների գնալը խայտառակություն է լինելու:
Մանրամասն՝ տեսանյութում: