Թուրքիայից հիշեցնում են՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքը». Աբրահամյան
Դիտել նաև
«Օրումեջ սպանություններ են` զույգերով, փողոցում, դաշտերում, Եկեղեցում, տո էլ ինչ անհավանական ձև ու տեղ կա` փորձում են. Աբրահամյան
«Շուշիի հաղթական տանկի հրամանատար Գագիկ Ավշարյանը մահացել է». Տիգրան Աբրահամյան
««Ստամբուլյան հռչակագիր» է ընդունվել՝ ամրագրելով «ադրբեջանցիների վերադարձի իրավունքը ՀՀ»․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել
«Բաքվից եկող տեղեկություններին պետք է մոտենալ խիստ վերապահորեն»․ Տիգրան Աբրահամյան
Միջազգային տարբեր դերակատարների` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հնչեցվող լավատեսական ուղերձների ֆոնին, Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Դեռևս պարզ չէ, թե Արևմուտքից բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցվող դրական սպասումների հիմքում հայկական զիջողականությո՞ւն է, ԱՄՆ ճնշումնե՞րը, երկուսը միասի՞ն, թե՞ կան նաև այնպիսի գործոններ, որոնք միայն կուլիսներում են քննարկվում:
Համենայդեպս, վերջին 6 տարում, որքան դրական սպասումների ձայնը դրսից բարձրացնում են, այնքան շատ Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակում են կորցնել», - գրել է նա:

