ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Սրանք այն գյուղերն են, որտեղ արցախցիներին առաջարկում են գնալ-ապրել. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Կիրակի օրն այցելել էի Արցախից բռնագաղթած երեք ընտանիքի, որոնք բնակվում են մայրաքաղաքից ոչ հեռու գյուղերում։ Տեսարանը, որ նրանցից երկուսում առկա էր, ուղղակի չի թողնում ուշքի գալ։ Մայրն է 4 երեխաների հետ, հայրը զոհվել է պատերազմում, ապրում են վարձով, հոլիկի մեջ, պայմաններն աննկարագրելի են, չեմ կարող թվարկել, թե ինչ ունեն տանը, որովհետև բան չկար։ Մայրը չի աշխատում, որովհետև տան միակ չափահաս մարդն է ու երեխաներին պետք է խնամի, բայց մարդավարի խնամելու համար անհրաժեշտ ոչինչ չունի։ Միակ բանը, որ ստանում են, 40+10 հազար դրամն է, դա էլ խառնել են էլ իրար որ ամիսն են ստացել, որը ոչ։

Հայաստանի կառավարությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, թե ամբողջ աշխարհում հպարտանում են, որ 120 հազար Արցախցի է բռնագաղթել ու վրանային ճամբար չեն ստեղծել, բոլորին տեղավորել են և այլն։ Դուք դա համարում եք նորմալ ապրե՞լ, նորմալ տեղավորե՞լ։

ԱՄՆ-ից օգնություն տվող տիկին է եկել․ ռեստորան գնալու ու ժինգյալով հաց պատրաստելու փոխարեն, տարեք ցույց տվեք ծայրագույն պայմաններում հայտնված արցախցիներին ու բացատրեք, պարզաբանեք, արդարացեք, թե իրենց տված գումարներն ուր են գնացել։ Ամեն տարի մի 150 մլրդ դրամի կարգի գումար Հայաստանը տրամադրում էր Արցախին․ բա եթե եկել են այստեղ, ուրեմն էդ գումարը ինչո՞ւ չեք հատկացնում։ ԱՄՆ-ն, եվրահանձնաժողովը, Ռուսաստանը, Կանադան ու այլ բազմաթիվ երկրներ հարյուր միլիոնավոր դոլարներ են ուղարկել․ ո՞ւր են էդ փողերը, ինչի՞ վրա եք ծախսել, թե՞ Համահայկական հիմնադրամի նման դա էլ եք մտցրել բյուջե ու ՔՊ-ին բաժանել պարգևավճար։ Եվրահանձնաժողովի նախագահն ասում էր՝ 30 մլն եվրոյից ավել տվել են Արցախից տեղահանվածներին։ Ո՞ւր են էդ գումարները։ Քա՞նի հոգի տակով արեց, հարստացավ, ի՞նչ եղավ։

Մարդիկ իրենց տանը ապրում էին իրենց համար, բերել-դարձրել ես գաղթական․ դո՛ւ ես բերել, դո՛ւ ես գաղթական դարձրել, դո՛ւ ես պարտավոր նրանց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։ Խնդիրը մենակ ուտել-ապրելը, կոմունալ ու տան վարձ վճարելը չէ։ 4 երեխա ունեն, պետք է չէ՞ նրանց ուղարկել  դպրոց, անհրաժեշտ կրթության հնարավորություն տալ, որ վաղը պետությունը ունենա ոչ թե բեռ, այլ օգուտ տվող քաղաքացի։ Դու իրենց դարձրել ես գաղթական, դու պարտավոր ես իրենց մասին մտածել։

Էկոնոմիկայի նախարար Պապոյան Գևորգն ասում է՝ հա, մարդը Արցախում հյուրանոց է կորցրել, բայց հո Հայաստանում հյուրանոց չենք կառուցի տանք: Իսկ ինչո՞ւ պիտի չտաք, բա մարդու սարքածը հանձնելը էդքան հեշտ է՞ր։

Կառավարությունն ասում է, որ 120 հազար բռնագաղթածից ընդամենը 17 հազարն է գտել աշխատանք․ դա շատ փոքր թիվ է։ Փաստացի մենք ունենք վիճակ, որ Հայաստանի կառավարությունը ընդամենը ավելացրել է Հայաստանի աղքատ ու ծայրահեղ աղքատ բնակչության թիվը արցախցիների հաշվին, որոնք լավից-վատից նորմալ ապրում էին իրենց երկրում։ Հիմա դարձել են աղքատներ։  21-րդ դարի երկրում քաղաքացին վառարանի վրա էն հին, ծանր, նախնադարյան արդուկը տաքացնում է, որ արդուկ անի՞։

Հայաստանի այս իշխանությունն ամեն ինչ անում է տեղահանված արցախցիներից հնազանդ քաղաքացի ստանալու համար։ Բնականաբար, եթե տունը ունեցան, աշխատանքը ունեցան, արդեն սոցիալականի մասին քիչ են մտածելու, իսկ դա ձեռք չի տալիս։ Ուզում են կախման մեջ պահել, որ անընդհատ վախեցնեն՝ այ մի մասնակցեք ակցիայի, որ 40+10 հազարը չկտրենք, այ կգնաք վաղը կընտրեք, որ չկտրենք։ Թոշակի հարցը դժվարությամբ են լուծում, պարտադիր կուտակային թոշակի գումարների վերադարձի ճակատագիրն անհայտ է, քաղաքացիության պրոբլեմներ են ստեղծում, պասպորտսեղաններում անմարդկային հերթեր են, քաղաքացիություն չունեցան՝ աշխատանքի դժվար են անցնում ու հազար ու մի պրոբլեմ։ Դրա համար էլ 10 հազարից ավելի արցախցի արտագաղթել է արդեն։ Դա կազմում է գաղթածների 10 տոկոսը։ Ահավոր թիվ է։ Նիկոլն ասում էր՝ եթե նրանք չեն վերադառնալու Արցախ, պետք է ամեն ինչ անենք, որ մնան Հայաստանում։ Հա բայց գնում են, ձեր պատճառով։ Պարզվեց, որ կարելի է Ամերիկայից նիկոլականի բերել ու պաշտոն տալ, Արցախից նիկոլականների բերել ու բարձր պաշտոն տալ, բայց հականիկոլ արցախցին պետք է լաբիրինթոսով անցնի ու եթե դուրս եկավ՝ բանվորի աշխատանք գտնի։

Ասում էր՝ մեր կառավարության դիրքորոշումն է, որ մենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին չպետք է «second hand» հագուստներ կամ օգտագործված իրեր մատակարարենք։ Դա ասում էր 2023 թվականի հոկտեմբեին․ բա գնա իմ այցելած ընտանիքներն ու հարցրու՝ վերջին անգամ երբ են թազա շոր տեսել։ Մարդիկ իրենց շրջապատներից են օգնություններ հավաքում բաժանում, իշխանությունը ոնցոր մահացած լինի։

Կրկնում եմ, դուք հնարավորություն չեք տալիս մարդկանց ինտեգրվելու Հայաստանի կյանքին, դուրս գալու փախստականի կարգավիճակից, ոչ միայն մտածի գլխին ծածկ ու սնունդ ունենալու մասին, այլ նորմալ քաղաքացիների նման՝ գնալ աշխատանքի, սպորտի, հանգստի, կինոթատրոն, ազատորեն արտահայտել իր կարծիքը, մասնակցել ակցիաների՝ առանց վախենալու։ Բա ինտեգրումը էդ ա, ոչ թե ասես՝ այ հենց մասնակցեցիր ակցիայի, 40 հազարը կկտրեմ։

Էս վերջին ակցիաների ժամանակ անընդհատ կարդում էի ՔՊ-ականներին ու դրանց աջակիցներին, թե՝ սրբազանի միտինգներին շատ են արցախցիներ մասնակցում, խառնվում են մեր երկրի կյանքին։ Այ քեզ բան, բա ինչի՞ պտի չմասնակցեն։ Նրանք ՀՀ քաղաքացի են, ում ՀՀ ղեկավարը զրկել է ապրելու տեղից, հողից, տնից, ամեն ինչից, ինչի՞ պետք է ակցիա չանեն։ Դուք ձեր ոռոգման ջրի համար որ կառավարության դեմ ակցիա եք անում, ձկնաբուծարանի համար անում եք, ձուկ որսալու արգելքի դեմ անում եք ու ճիշտ եք անում, որովհետև Նիկոլը խաբել է․ բայց  արցախցին իր կորած տան, հողի, հայրենիքի համար ինչի՞ պետք է միտինգ չանի։ Բա իրենց տասնապատիկ ավել են խաբել։

Մարդկանց տները հանձնել ես, ինչի՞ նորը չես տալիս։ Ինչ-որ բան են առաջարկել, անունն էլ դրել են աջակցության ծրագիր՝ 3  մլն, սահմանի ծերին՝ 5 մլն, բայց չափահասները պետք է հետ տան գումարը ու էլի էսպիսի նախապայմաններ․ էդ ի՞նչ աբսուրդ ծրագիր է։ Գնա սահմանի բերան սարքի տունդ, որ 5 մլն տամ, բայց սահմանն էլ որոշված չէ, կարող է տուն սարքելուց հետո պարզվի՝ Ադրբեջանին ես հանձնելու․ Կիրանցում ու Շուռնուխում քա՞նի տուն մնաց ադրբեջանցիներին․ դպրոց ես սարքում, ասում ես ապահով չէ, բա որ տուն սարքես, ապահով է՞ լինելու։

Էկրանին երկու բնակավայրի ֆոտոներն են, որտեղ առաջարկում են արցախցիներին գնալ տուն սարքել։ Աջ կողմում Ախպրաձոր համայնքն է՝ Վարդենիսում, Գեղարքունիքի ամենաբարձր լեռնային գյուղը․ նշել են գյուղի առավելությունները, որ պետք է մարդուն ոգևորի տեղափոխվել այնտեղ․ ուշադրություն՝ գյուն ունի գիշերային լուսավորություն, ինտեռնետ, ասֆալտ ու ֆուտբոլի դաշտ։ Նկարի գյուղին նայում ես՝ լացդ գալիս է։ Ոնցոր էդ գյուղով թուրքերն անցած լինեն, ինչպես կասեր Հյուգոն։ Կամ Ձորավանք գյուղը, որը էլ ավելի վատ վիճակում է գտնվում ու պլյուս դրան՝ ադրբեջանցիներից հեռու է 2 կիլոմետր։ Ու էդպես 300-ից ավելի գյուղ։ ՔՊ-ական լիքը գյուղացիներ պաշտոն են ստացել, հավաքել են գերդաստանին, բերել են քաղաք, բիզնես դրել, տներ առել, իսկ Նիկոլը մարդկանց տները հանձնել է, նրանց ուղարկում է գյուղ՝ դեմոգրաֆիական վիճակ փրկելու, մայրաքաղաքից ու բողոքի ցուցերից հեռու պահելու համար։

Կարճ ասած՝ Արցախցիները Նիկոլի քաղաքական նպատակների պատանդն են 2018 թվականից ու դրանից առաջ էլ։ Իր սաղ հարցերը, հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, Արևմուտքի հետ, Ռուսաստանի հետ, լավ ու վատ բոլոր հարաբերությունները լուծեց Արցախով, արցախցիներին օգտագործելով։ Արցախը նրան պետք է եղել զուտ շահարկման համար, փող ստանալու համար, քաղաքական առևտուր անելու համար։ Բայց էն վատ առևտրականներից էր, որ ջրի գնով սաղ ծախում են, փողն էլ կորցնում։

Կրկնում եմ՝ դուք եք պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական իշխանությունը, դուք եք պատասխանատու մարդկանց էս վիճակի համար։ Հետևաբար, կա՛մ ապահովում եք էդ մարդկանց անվտանգ վերադարձն իրենց տներ, անկախ ու ազատ Արցախ, ոնց որ եղել է մինչև ձեր գալը, կա՛մ իրենց ապահովում եք նույն արժանապատիվ պայմաններով, ինչ ունեցել են Արցախում։ Դրանից հետո նոր դուք իրավունք կունենաք էստեղ հեփոթեքով տուն առնելու։ Թե չէ դուք ՔՊ-ականներովդ ձեր մեջ պարգևավճարները բաժանում եք, տներն առնում եք, էդ մարդկանց էլ հասցրել եք ծայրահեղ աղքատության»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>