Կիրանցում մալուխներն են փոխում՝ «անց են կացնում ՀՀ տարածքով». Կիրանցի բնակիչ
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ներկայացրել է Կիրանցում Team Telecom Armenia-ի կապուղու վնասման շուրջ ստեղծված իրավիճակը:
«Ինչ են ասում:
Team Telecom Armenia: Կիրանցի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում մալուխ է վնասվել:
Իրականություն:
Մալուխները անցնում էի այն ճանապարհի մոտով, որը մոտ (մաքսիմում ) մեկ շաբաթից լինելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Փոխում, անց են կացնում ՀՀ տարածքով»,- գրել է Գոհար Վարդանյանը։
Լուսանկարը՝ արխիվից: Այս տարվա մայիսի 19-ին է Փաշինյանի քաջարի ոստիկանությունը հերոսաբար փակել է Կիրանց գյուղ տանող ճանապարհը, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները հանկարծ այնտեղ չհայտնվեն, իսկ փաշինյանական իշխանությունն էլ առավելագույնս ազատորեն և մեծ ցնծությամբ թշնամուն հանձնի հայկական տարածքները: Հետաքրքիր է, թե է՛լ ուրեն տեղափոխելու մալուխները, երբ վաղը, մյուս օրը Ալիևը պահանջի, իսկ Փաշինյանը խոնարհաբար նրան նվիրի նաև այս ««թարմացված» ՀՀ տարածքը: