ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան
Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Պատերազմ Արցախում
ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին

Ի՞նչ որոշումներ կկայացնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում

Երեկ սկսեց իր աշխատանքները   Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) երեսուներկու անդամ-պետությունների ղեկավարների  վաշինգտոնյան գագաթնաժողովը:

Գագաթնաժողովը նշում է ՆԱՏՕ-ի 75-ամյակը, որն, ինչպես հայտնի է,  հիմնադրվել էր  1949 թվականի  ապրիլի 4-ին:

Այս գագաթնաժողովի առանձնահատկությունը այն է, որ այդ կառույցի գլխավոր քարտուղարը թողնելու է իր պաշտոնը: Չի բացառվում, որ ԱՄՆ-ի նախագահ Բայդենը նույնպես հրաժեշտ տա իր պաշտոնին, այս տարվա սպասվելիք նախագահական ընտրությունների արդյունքում:

Ահա  թե ինչու, ներկայիս ՆԱՏՕ-ի վերնախավը, հաշվի առնելով այս հեռանկարները, որոշել էր առաջնային դեր տալ Ուկրաինայի հետագա հարաբերություններին ՆԱՏՕ-ի հետ:

Դրա համար էլ Վաշինգտոնի գագաթնաժողովի պաշտոնական անվանում էր ընտրված  «Ուկրաինան և անդրատլանտյան անվտանգությունը»  վերնագիրը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ելույթից պարզ դարձավ, որ այդ կառույցը որպես գլխավոր թշնամի  պատրաստվում է հռչակել ոչ միայն Ռուսաստանը, այլև՝ Չինաստանը:

Դեռ ավելին, նույնիսկ ծրագրվում է ՆԱՏՕ-ի փաստացի ընդլայնումը Հարավ-արևելյան  տարածքի երկրների հաշվին, և առաջին հերթին՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի և չի բացառվում նաև Ֆիլիպինների:

Բայդենն իր սրտաճմլիկ ելույթում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրել: Մասնավորապես, ըստ նրա «...Հաջորդ տարվա ընթացքում Ուկրաինան կստանա հարյուրավոր հավելյալ  հակահռթիռային համակարգեր, որոնք կօգնեն պաշտպանել ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռներից...»:

Օգնության այս փաթեթը ներառում է նաև չորս Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։ Սակայն Ուկրաինայի նախագահ Զելենսկին միանգամից հակադարձեց, որ այդ չորս համակարգերը քիչ են, ռուսական հյարձակումների կանխման համար: Ըստ նրա՝ անհրաժեշտ է սկզբնական փուլում գոնե 11 հատ, որը նույնպես բավարար չէ: Սակայն Զելենսկու պահանջները սկսել են ավելի շատ գրգռել ՆԱՏՕ-ի զինվորական վերնախավին:

Զելենսկու պահանջները ավելի շատ աջակցում են բալթյան երկրների ղեկավարները, որոնց երկրները ոչ պարտավորություն ունեն աջակցելու Ուկրաինային, ոչ էլհնարավորություն: Բայց պահանջում են, որ Ուկրաինան ՆԱՏՕ- ի անդամ դառնալու ժամկետը կոնկրետացվի:

Մինչդեռ Բայդենը կրկին հրաժարվեց նշել այդ մասին, հայտարարելով, որ «Ուկրաինան ունի հնարավորություն դառնալու ՆԱՏՕ-ի մաս»:

                                      Միջազգային մամուլի արձագանքները

Միջազգային մամուլին ավելի շատ հետաքրքրում էին ոչ թե ՆԱՏՕ-ի հերթական ստանդարտ ձևակերպումները, այլ այն, թե ինչպես իրեն պահեց Բայդենը: Կարողացա՞վ արդյոք նա իր ճառը արտասանել, առանց վրիպումի:

Politico-ն գրում է, որ Բայդենը գրեթե չի տատանվել, երբ ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացմանը։ Հոդվածի հեղինակի խոսքով՝ ԱՄՆ նախագահը, ըստ երևույթին, փորձել է փարատել կասկածները, որ նա չի կարող զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը:

NYT-ը   հոդված է հրապարակել  «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արևմտյան առաջնորդներին անհանգստացնում է դաշինքի հիմքում առկա բացը»  վերնագրով:

Նախատեսելով ՆԱՏՕ-ի 75-րդ տարեդարձի գագաթնաժողովը, որը բացվեց երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում, նախագահ Բայդենը և նրա օգնականները նպատակ ունեին ստեղծել վստահության աուրա: Բայց երբ 38 համաշխարհային առաջնորդներ սկսեցին ժամանել, այդ վստահությունը սկսվեց վտանգվել: Նույնիսկ նախքան պաշտոնապես սկսվելը, գագաթնաժողովը մթագնում էր անորոշությամբ, թե արդյոք Բայդենը կկարողանա  վերընտրվել գալիք ընտրություններում, թե ոչ:

CNN-ը  ուշադրություն է հրավիրում հենց ամերիկացի առաջնորդի ելույթի վրա: Ըստ լրատվամիջոցի,  նա այն արտասանեց «առանց լուրջ վարանելու, թեև թվում էր, թե պատահաբար կարդաց հրահանգների մի մասը, թե ինչպես վարվել բեմում»:

Բրիտանական The Guardian-ը  նույնպես ընդգծեց այն փաստը, որ   գագաթնաժողովի բացման ժամանակ Բայդենը փորձել է փրկել նախագահի թեկնածուի իր անկայուն դիրքը՝ Թրամփի դեմ աղետալի բանավեճից հետո:

Իսկ   Bloomberg –ի   հոդվածագիրը  վստահ է, որ ԱՄՆ ներկայիս նախագահը   չի կարողանա «լռեցնել իր ապագայի մասին բանավեճը»  մեկ հաջող ելույթով առանց վարանելու, քանի որ հաջորդում է գագաթնաժողովի ավարտին նվիրված մամուլի ասուլիսը, որտեղ  անհայտ է, թե ինչպես է իրեն պահելու ԱՄՆ-ի ներկայիս մեծահասակ նախագահը:

Իսկ   The Washington Post-ը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ակնկալվում է, որ Ուկրաինայի դաշնակիցները կհայտարարեն Կիևին օգնության ևս մեկ փաթեթի մասին։ Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակը կասկածում է, որ նոր ռազմական օգնությունը Զելենսկուն հաղթանակ կբերի: Մանավանդ, որ այդ կասկածի մասին ավետում է հենց ինքը՝ Զելենսկին:

Financial Times-ը մեջբերում է միջոցառման մասնակիցներից մեկի մեկնաբանությունը. նա չափազանց դժգոհ է, որ ԱՄՆ նախագահական մրցավազքը ստվերել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

Այսպիսով եթե ամփոփենք ՆԱՏՕ-ի այս գագագթնաժողովի շուրջ ձևավորված մթնոլորտը, ապա հաստատականորեն կարող ենք նշել, որ մասնակիցներին ավելի շատ հետաքրքիր էր, թե ինչ ճակատագիր կարող է ունենալ Բայդենը, այլ ոչ թե այն, թե  ինչ աստիճանի օգնություն կարելի կլինի տրամադրել Ուկրաինային: Մանավանդ, որ Ուկրաինային օգնության հարցը, սկսել է գրգռել արևմտյան հասարակություններին, որոնք մտահոգված են, որ այս կոնֆլիկտի շարունակությամբ իրենց քաղաքացիների կենսամակարդակը շեշտակիորեն նվազելու է:

Ի դեպ Բայդենի ճակատագիրը մտահոգում է ոչ միայն արևմտյան լիդերներին, այլև Նիկոլ Փաշինյանին, ով հասկանում է, որ իր քաղաքական թրենդն արդեն մոտ է ավարտին և Բայդենի նման իր ճակատագիրը նույնպես հայտնվելու է անորոշության մեջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>