Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը։
«Հարգելի՜ գործընկերներ, ձեր հարցումներին ի պատասխան, տեղեկացնում եմ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։», - մասնավորպես նշել է Հարությունյանը։

