Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

Ո՛չ երկիր են հանձնել, ո՛չ անխնա թալանում են, տեսնես ժողովուրդը ինչի՞ չընտրեց. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Վերջին շրջանում մի շարք ընտրություններ տեղի ունեցան՝ Իրանից մինչև Մեծ Բրիտանիա, որոնք ուշագրավ արդյունք արձնագրեցին։ Մեծ Բրիտանիայում, ինչպես տեսանք, հաղթեցին լեյբորիստները, որոնք տասը տարուց ավելի ընդդիմություն էին։ Ֆրանսիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություների երկրորդ փուլը շատ տարօրինակ ավարտ ունեցավ։ Որ ուժը առաջին փուլում ընկել էր առաջին տեղը, տրամաբանական էր, որ երկրորդ փուլում պետք է հաղթի, բայց երկրորդ փուլում ընկավ երրորդ տեղը։ Նախագահ Մակրոնի կուսակցությունը պարտվեց։ Ու հիմա, քանի որ բացարձակ մեծամասնություն չի կազմվել, կա՛մ պետք է կոալիցիա կազմեն, կա՛մ նոր ընտրությունների գնան։ Բայց մեկ է՝ ցանկացած պարագայում Էմմանուել Մակրոնը թուլացել է արդեն։ Միացյալ նահանգներում աշնանը նախագահ են ընտրելու ու անգամ դեմոկրատներին է հասկանալի, որ իրենց նախագահն ու նախագահի թեկնածուն այս պահի դրությամբ պարտվում է։ Նրանք արդեն մանրից հաշտվում են ամիսներ անց տեղի ունենալիք պարտության հետ։

Այս երկրներում, որ թվարկեցի, կառավարող ուժերը պարտվեցին՝ թե՛ Ֆրանսիայում, թե՛ Մեծ Բրիտանիայում, թե՛ ԱՄՆ-ում է մոտ։ Բայց գիտե՞ք զավեշտը որն է՝ էդ թվարկածներիցս ոչ մեկը հող չի հանձնել, ոչ մեկը իր հակառակորդների, թշնամիների ասածները հլու հնազանդ չի կատարում, ոչ մեկը իր երկրի՝ իրեն ի պահ տված սահմանները չի հանձնում։ Մակրոնը չի ասում Պիրենեյների լեռնաշղթայում տարին 12 ամիս ձյուն է, հանձնեմ Իսպանիային, պահում ենք ինչ անենք, Ռիշի Սունակը չէր ասում Շոտլանդիան դժգույն ու դժբախտ է, չնայած որ զուտ եղանակային պայմաններով կարող էր ասել, Բայդենը չի ասում ԱՄՆ գերբին էս ինչ ոտերը ճողած արծիվ եք դրել, պետք է փոխենք։ Էս երկրներից ոչ մեկում իշխանության անդամների մասին չենք լսել էնքան արագ հարստանան, ինչքան ՔՊ-ականները․ իսկ եթե իշխանության մեջ էլ կոռուպցիա է բացահայտվում, լինում են հրաժարականներ։ Իսկ կուսակցություններն էնքան են մտածում հեղինակության մասին, որ որ անդամը սխալ գործեց, անկախ պաշտոնից, հրաժարական է տալիս, կուսակցության հեղինակության վրա վատ չազդելու համար․ իսկ մեզ մոտ իշխող կուսակցությունն ինքը թաթախված է կոռուպցիոն սկանդալների մեջ, էլ չասեմ, որ անդադար ստել են, ստում են, չեն էլ կարմրում։ Այս ամենը չկար եվրոպաներում, բայց մեկ է՝ պարտվեցին։

Հա, այ զարգացած հանրությունը էդտեղ է, որ չեն ասում՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, այլ իրենց քաղաքացիական կեցվածքը հստակ ցույց են տալիս ու կարող է իշխանություն փոխեն անգամ աշխարհաքաղաքական ուղղվածության պատճառով։ Իսկ Հայաստանում, որի ժողովրդավարությունը փառաբանում են հենց նշածս երկրները, լրիվ հակառակն է՝ իշխանության է մնում մարդ, որը հանձնում է ինչ ընկնում է ձեռքը։ Կրկնում եմ, ոչ մեկ Հայաստանի ղեկավարից բեթար չի եղել, բայց չեն ընտրվում, ու ժողովրդավարությունը դա է, ոչ թե ատամներով պահես իշխանությունը, մարդկանց ոտ-ուս պոկես, որ մնաս իշխանության, բայց դրա ֆոնին կազմակերպես կոնֆերանս ժողովրդավարության մասին, եվրամիությունից էլ գան գովեն։ Էն որ ուզում ես ասես՝ Էդ որ էսքան գովում եք, կուզեի՞ք Նիկոլի պես իշխանություն ունենալ։ Իսկ սրանք իբր ընտրվում են, որովհետև ԿԸՀ-ն, ոստիկանությունը, ողջ ուժային, արդարադատության ապարատները ծառայում են իրենց, իրենց իշխանությունը պահելու համար։ Իսկ այդ երկրներում ծառայում են պետությանը, ոչ թե իշխանությանը, ծառայում են իրենց կոչմանը, ոչ թե ղեկավարին։ Դրա համար էլ, Մակրոնի վրա ձու նետողներին ու ապտակողներին ազատ են արձակում, իսկ Նիկոլի վրա զոնտիկ նետողին դատապարտում են։ 

Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում հետընտրական անկարգություններ են։ Կան ձերբակալվածներ, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ, ջրցան։ Բողոքի ակցիա անողները հիմնականում աջ արմատականներն են՝ «Ազգային միավորման» կողմնակիցները, որոնք դժգոհ են իրենց համար անսպասելի պարտությունից և իշխանություն են ուզում։ Ինչո՞ւ է ոստկանությունը կիրառում ուժ, Մակրոնի իշխանությունը պահելու համա՞ր։ Բնականաբար ոչ, Մակրոնը պարտվել է ընտրություններում, եթե անգամ կոալիցիա կազմի, նրա իշխանությունը մոտ է ավարտին։ Ոստիկանությունը ուժ է կիրառում, որպեսզի պահպանի ընտրության արդյունքները, որ երրորդ տեղ գրավողը, որը դժգոհ է արդյունքներից, չգա իշխանության։ 

Ի միջի այլոց, թերևս զուգահեռ անցկացնեմ 2008-ի Հայաստանի հետ․ ցուցարարների զանգվածային անկարգությունների դեմ կիրառվում էր ոստիկանության ուժը ինչի՞ համար, Քոչարյանի իշխանությւոնը պահելու համա՞ր։ Չէ ժողովուրդ ջան, նախագահ Քոչարյանը իր ժամկետն ավարտել էր, գնում էր․ բայց կարգ ու կանոն էր պետք երկրում, քվեարկության արդյունքը պահել էր պետք, որ 21 տոկոս հավաքած թեկնածուն չզավթեր իշխանությունը անկարգությունների ճանապարհով։ Իսկ Նիկոլը ինչի՞ համար էր հունիսի 12-ին կիրառում նռնակ-բան, կարգ ու կանոն հաստատելու համա՞ր․ բնականաբար՝ ոչ․ կարգ ու կանոն էր, խաղաղ ակցիա էր, մարդիկ հանգիստ կանգնած էին, սրբազանն էլ թե՛ կարգն էր պահում ցուցարարների մեջ, թե՛ ոստիկանությանը կարգի էր հրավիրում․ իսկ իրենք ուժը կիրառեցին իշխանությունը չվտանգելու, պահելու համար, մարդկանց փորձեցին աչքները վախեցնել, վախ մտցնել մեջները, դե համ էլ պատժել, վնաս տալ, սիրտները ուզում ա, չէ՞։ Ցույցի մասնակիցները անկարգություն չէին անում, որ ոստիկանությունը նռնակներ նետեց․ ավելին անկարգություններ արեցին ու սադրեցին ոստիկանները՝ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, որը երբ տեսնում ես՝ գոռգոռում է, փոխարենը ինքը լինի հանդարտեցնողը։

Նիկոլը կարող է գլուխ գովել, թե՝ տեսեք՝ Մակրոնը չկարողացավ իշխանությունը պահել, ես պահեցի, Սունակը չկարողացավ պահել, ես պահեցի, Բայդենը չի կարողանում, ես կարողանում եմ։ Չէ, ուղղակի իրենք գնում են բնական փոփոխությունների ճանապարհով։ Ժողովուրդը ձայն է արտահայտում, որ հոգնել են իրենցից, չեն ուզում, սխալ են արել ու գնում են։ Ավելին ասեմ, զարգացած երկրներում, իրոք ժողովրդավար երկրներում, ամեն ընտրությունների քարոզարշավի ժամանակ իշխող քաղաքական ուժը իր ճամպրուկները հավաքում է։ Լեյբորիստները իշխանությունը վերցրին Անգլիայում, վարչապետ Սունակը հրաժարականին պատրաստ էր արդեն, Մակրոնը պարտվեց ընտրություններում, առավոտյան Ֆրանսիայի վարչապետ Ատալը հայտարարեց, որ հրաժարական է տալիս։ Ժողովրդավար երկրներում իշխող ամբողջ ուժն ու իրենց առաջնորդը պատրաստ են հրաժարականների․ մեզ մոտ Նիկոլը պատրաստ չէ, նա ավելի շատ մի քանի հազար հոգու վարի կտա, քան կտա պաշտոնը։ Ինչո՞ւ։ Գուցե նրա համար, որ պաշտոնից հետո Մակրոնը չի գնալու բանտ, Սունակը չի գնալու բանտ, իսկ Նիկոլը վստահ է, որ գնալու է։

Շատ հաճախ ենք լսում արտահայտությունը, որ աշխարհը գլոբալ փոփոխության է ենթարկվում․ խորացող հակամարտություններ, նոր միություններ, գործողների քանդման վտանգ, նախկին թշնամիների միավորումներ, երկրներում քաղաքական ու արտաքին քաղաքական փոփոխություններ և այլն։ Ամեն պետություն ինչ-որ ձև դիրքավորվում է, փորձում է նոր կապեր ստեղծել, եղածներն ամրացնել, իր ձևով պատրաստվում է, որ գործընթացներից դուրս չմնա մեկ և երկրորդ՝ շահած դուրս գա կամ առնվազն կորուստ չունենա։ Բայց այս ամբողջ փոփոխությունների տրամաբանությունից դուրս է այսօրվա այս՝ ՔՊ-ի ղեկավարած Հայաստանը։

Հայաստանը ղեկավարող մարդը կարող է օրը մի քանի ժամ անդարդ հեծանիվ քշել ու պլյուս-մինուս անել, թե քանի մետր առաջ անցավ երեկվա իր ռեկորդից, շոու է անում, զբաղեցնում է  մարդկանց։ Ինչու է շոուն անում, ինչու է զբաղեցնում։ Իմ կարծիքով, նրա համար, որ ինքը աշխարհում տեղի ունեցողի հետ բոլորովին կապ չունի․ նա ունի երկու խնդիր՝ պահել իշխանությունը, և անել այն, ինչ ասում են՝ կլինի էրդողանը, կլինի Մակրոնը, Ալիևը, Բայդենը՝ միջնորդավորված, Բլինքենը, թե ով․ նա անում է: Նա անում է ու դրա դիմաց ուզում է մեկ բան՝ մնալ իշխանության։

Կարճ ասած՝ մինչև Նիկոլի իշխանության գալը, շատերն էին դժգոհում, որ աշխարհն առաջ է գնում, Հայաստանը դոփում է տեղում։ Հիմա, սակայն, աշխարհն առաջ է գնում, իսկ Հայաստանը իրեն հետ է գցում։

Երբեմն դասընթացներ են լինում, իրազեկումներ են լինում, չէ՞, թե ոնց պետք է քեզ պահես երկրաշարժի դեպքում, ոնց պահես հրդեհի դեպքում, ոնց անես, երբ մոծակը կամ օձը խայթել են։ Ի՞նչ եք կարծում՝ որևէ դասընթացի սրանք մասնակցում ե՞ն, գիտե՞ն, թե էսօրվա աշխարհի վայրիվերումներում ու վերադասավորումների դեպքում ոնց պետք է պահել Հայաստանը։ Կարծում եմ՝ ոչ։ Իրենք իրենց ամեն ինչից դուրս են դրել, կարևորը՝ փող, դիրք, պադավատ, քարտուղարուհի ու էլի փող։ ՔՊ-ի իշխանության վերջը ես ոչ թե հեքիաթի նման եմ պատկերացնում, այլ՝ առակի, բայց մեծ հույս ունեմ, որ մեր երկրին չի սպառնում այդ վերջը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>