«Sport Witness». «Ինտերը» կարող է վարձակալել Մխիթարյանին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և Միլանի «Ինտերը» քննարկում են Հենրիխ Մխիթարյանին և Ժոաու Մարիուին փոխանակելու տարբերակները:
Ինչպես տեղեկացնում է «Sport Witness»-ը, մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թիմում է ցանկանում տեսնել 24-ամյա հայրենակցին: Եթե գործարքի մեջ չներառվեն այլ ֆուտբոլիստներ, ապա «Ինտերը» ցանկանում է Մարիուի տրանսֆերից ստանալ 40-45 միլիոն եվրո:
Կա տարբերակ, որ ակումբները կես տարով վարձակալության հիմունքներով կփոխանակվեն Մարիոյով և Մխիթարյանով:
Zham.am