Բագրատ Սրբազանը հուլիսի 6-ին կայցելի Արագածոտնի մարզ
![Բագրատ Սրբազանը հուլիսի 6-ին կայցելի Արագածոտնի մարզ](/timthumb.php?src=/disc/05-07-24/d064ceee0f2b354ae6ca3690e48fcc6a.jpg&w=450)
Հուլիսի 6-ին, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Արագածոտնի մարզ: Հանդիպումներ են նախատեսված Օշականում և Բյուրականում:
Ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտնել էր մարզեր այցելելու մասին։ Նա արդեն այցելել է Սյունիքի մարզ, եղել մի քանի բնակավայրերում։
«Շարժումը չպետք է սահմանափակվի մայրաքաղաքի փոքր կենտրոնով։ Այն պետք է ծավալվի ՀՀ ողջ տարածքով»,- ասել էր Բագրատ Սրբազանը։