«Ամեն 10 տարին մեկ Սահմանադրությունը «ռեմոնտ» են արել»․ Ոսկան Սարգսյան
Դիտել նաև
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են
Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը չկիրառվեց․ դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը
Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն
Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման. Սուրեն Սարգսյան
Հայկ Սարգսյանին գծերից գցել են
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Սահմանադրության օրն է, տոն, սակայն տոնի հոտ չի գալիս։ Դուրս եկեք փողոց, մարդկանց հարցրեք տոնի մասին, և նրանք ձեզ կասեն, թե ինչ են մտածում սահմանադրության մասին։ 1995թ․ հուլիսի 5-ին սահմանադրությունն ընդունվեց ժողովրդի ազատ կամքի բռնաբարմամբ, հանրաքվեի արդյունքները կեղծելով։ Դրանից հետո ամեն 10 տարին մեկ, իշխանությունը իր քիմքին հարմարեցնելով՝ Սահմանադրությունը «ռեմոնտ» է արել, 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015-ի դեկտեմբերի 6-ին։ Սպասվում է, որ Իլհամ Ալիևի պահանջով Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրություն կընդունի 2015 թվականից 10 տարի անց՝ 2025-ին։ Եթե այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն դեռ իշխանություն լինեն»։

