Փաշինյանը չի հասկանում, որ սա մեծ կռիվ է, մեծ խաղ, որի ընթացքում պետություններ կարող են վերանալ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Այս պահին միջազգային խոշոր խաղացողների կողմից ընթանում է մեծ կռիվ, մեծ խաղ, որի ընթացքում կարող են պետություններ վերանալ, ցեղասպանություններ լինել։ Եվ այս ընթացքում ՀՀ իշխանությունները մեր ամբողջ խաղաքարտերը տեղավորել են մի տեղ այն դեպքում, երբ Ադրբեջանը վարում է համարձակ ու բազմակողմանի քաղաքականություն։ Բաքվի ուզածը Սյունիքն օկուպացնելն է, նա այդ հարցով փնտրում է միջազգային աջակիցների։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը։