Ռեժիմի կողմից քաղաքական պատճառներով մի շարք կալանավորվածների հոգեբանորեն խոշտանգում են «տեսակցության արգելքով»
Խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեսակցել է փաշինյանական ռեժիմի կողմից բանտարկված քաղաքացիներին: Պատգամավորը գրում է. ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների:
Այս ընթացքում որոշ կալանավորված անձանց խափանման միջոցը փոխվել է, հիմնականում տնային կալանք կամ վարչական հսկողություն ռեժիմի:
Մի շարք կալանավորված քաղաքացիների ոչ միայն խափանման միջոցն է պահպանվում, այլ նրանց տեսակցության մասով արգելք է դրված»: