Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հետ բանակցություններում. Պեսկով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես չի գալու որպես հնարավոր միջնորդ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում, Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիայի ղեկավարը միջնորդ դառնա այդ բանակցություններում, Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «Ոչ, դա անհնար է»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը նաև հաստատել է, որ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի հակամարտության թեման։
Աղբյուրը՝ news.am