Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին
11
Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Պատերազմ Արցախում
Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ...

Ամերիկան կարող է իրեն թույլ տալ մի քանի Բայդեն, իսկ Հայաստանի համար մեկ Նիկոլը մահացու է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենը մեկ բանավեճ է պարտվել նախագահի մյուս թեկնածու Դոնալդ Թրամփին, ու արդեն դեմոկրատների մոտ պահանջ է առաջացել նրան փոխարինել այլ թեկնածուով, որովհետև չի ձգում այդ պաշտոնին երկրորդ ժամկետի համար։ Այդ չձգելը բանավեճից առաջ էլ էր նկատվում։ Իհարկե՝ նա չի ընդունում մեղադրանքը, ասում է՝ ինձ ինչ է եղել որ, մրցապայքարից դուրս գալու ցանկություն էլ չունի։ Իր տապալումների համար ընտանիքը մեղադրում է օգնականներին, դեմոկրատները՝ Բայդենի ընտանիքին․ բայց ոչ մեկ չի ասում, որ էդ մարդն ուղղակի պիտանի չէ էդ պաշտոնին, ինչը միանգամայն նորմալ է դիտվում իր տարիքում։ Չխորանամ, ամերիկացիքին թողենք իրենց փոքրիկ դարդերի մեջ։

Մի հոգի էլ մենք ունենք, որ էլի պետություն է ղեկավարում 6 տարի, որից 4 տարին արդեն հաստատ գիտենք, համոզված ենք, որ իր խելքի բանը չէ։ Բայց իր պարագայում էլ մեղադրում են իր թերությունների համար բոլորին, իսկ ինքը մնում է։ Նիկոլը պարտվում է թե՛ Ալիևի հետ բանավեճերում, հեռակա բանավեճերում, պատերազմում, բանակցություններում, թե՛ խոսում է սուտ, ներկայացնում է իբր փաստեր, իրականում ֆեյք ինֆորմացիա, երկրի ու ժողովրդի շահերից բխող ոչինչ արած չկա 6 տարվա մեջ ու որևէ չափանիշով համապատասխան չէ երկրի ղեկավարի իր ստատուսին։ Բայց ինքն էլ ասում է ինձ ինչ է եղել որ, առանց ինձ երկիրը կվերանա։

Իհարկե սխալ է համեմատելը Նիկոլին Բայդենի հետ, բայց էդ պոստին չհամապատասխանելու մասով իրավիճակը նման է։ Բայդենի՝ երկիրը կառավարել չկարողանալու պատճառով Ամերիկան վարի չի գնացել, իսկ Նիկոլի պատճառով Ղարաբաղ է վարի գնացել, Հայաստանն էլ ճանապարհին է։ Բայդենի հետևում պետական կառավարման հզոր, ամուր համակարգ կա կանգնած ու կուսակցություն, և այդ մարդու սխալների ազդեցութունը ոչ էլ տեսնում ենք, սխալներն էլ խոշոր հաշվով հրապարակային խոսքում են։ Որովհետև եթե նա բեմ բարձրանալիս սայթաքում է հաճախ կամ շփոթում մուտքն ու ելքը, ինչ-որ բան սխալ է ասում, պետական համակարգում էդ սխալներն ուղղվում են ու ԱՄՆ ժողովրդի վրա չեն ունենում լուրջ ազդեցություն։ Իսկ Նիկոլի սխալները ՔՊ-ն կարո՞ղ է ուղղել․ ՔՊ-ն դա մեկ հոգի է ՝ Նիկոլ, իսկ մնացածները իրենց հռչակել են ուսապարկ։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը օրերս ժողովրդավարության վերաբերյալ կոնֆերանսում ուշագրավ հայտարարություն արեց, թե իրենք կարողացան պատերազմից հետո հաղթահարել  քաղաքական ճգնաժամերը, դիմակայել ինքնիշխանության տեսակետից Հայաստանի նկատմամբ ճնշումները։ 

Բնականաբար՝ այս հայտարարությունը սուտ է․ դուք չեք կարողացել հաղթահարել քաղաքական ճգնաժամերը, հենց այս պահին Հայաստանը քաղաքական ճգնաժամի մեջ է ու կառավարման ճգնաժամի մեջ է։ Հայաստանի ինքնիշխանության դեմ ճնշումներն էլ չեք կարողացել հաղափահարել․ հակառակը՝ Հայաստանը ինքնիշխանության լուրջ կորուստ ունի, Հայաստանի իշխանությունը գործում է Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարների ցուցումներով, պայմաններով, կոմպրոմատներով, պատերազմի կամ ես էլ ինչ գիտեմ՝ ինչի սպառնալիքի տակ․ դրա ի՞նչն է ինքնիշխան։ Իրականում էդ սաղ մի կողմ, ԱԽ քարտուղարը այլ բան նկատի ունի՝ այն, որ իրենք կարողացել են պատերազմից հետո պահել իշխանությունը։ Դա՛ նկատի ունի։ Նիկոլն էլ բազմիցս հայտարարել է մեռնելու ու հարություն առնելու մասին ու այն, որ նոյեմբերի 9-ից հետո կարողացել են պահել իշխանությունը։ Հպարտ են դրանով։ Հա, բայց ի՞նչ գնով եք պահել, արդյո՞ք արժեր պահել։ Նոյեմբերի 9-ից հետո հանձնել եք Շուռնուխ, հանձնել եք Գորիս-Կապան ճանապարհ, հանձնել եք Սև լիճ, հանձնել եք Սոթքի կեսը, հանձնել եք Արցախը ամբողջությամբ, հանձնել եք Տեղ գյուղի հողերը, հանձնել եք Կիրանց գյուղի մի մասը, հանձնել եք 4 գյուղ Տավուշից, ամենակարևոր դիրքերը, բարձունքները հանձնել ես, սահմանադրությունը հանձնում ես, գերբը հանձնում ես, դիվերսանտներին ու հանցագործներին հանձնել ես, ականապատ դաշտերի քարտեզները հանձնել ես, անգամ Հայաստանում միջազգային կոնֆերանս անելու իրավունքն ես հանձնել ու այլ լիքը բաներ հանձնել ես, բայց ուրախ ես ու հպարտ, որ իշխանությունը չես հանձնե՞լ։ Մի բան էլ ասեմ․ էդ սաղ հանձնել ես հենց նրա դիմաց, որ իշխանությունը չհանձնես։ Նոյեմբերի 9-ից հետո դուք անհավանական բաներ եք հանձնել։

Բայց դուք անկարող եք էդքանով հանդերձ որևէ բան պահել, պայմանավորվածություն ունենալ ու որ ոչ միայն դու կատարես, այլ նաև հակառակորդ կողմը։ Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարը Վրաստանում հայտարարել է, թե Անկարայի և Երևանի միջև առողջ երկխոսություն է ձևավորվել։ Մեկ ամիս առաջ էլ ԱԺ-ում էր ասում՝  հայ-թուրքական բանակցությունները շատ առողջ են, մեզանից թուրքերը պահանջ չունեն։ Հայ-թուրքական բանակցություն դուք վերջին անգամ ե՞րբ եք տեսել, ժողովուրդ։ Կուլիսայինը կարող ա կա։ Էն որ Թուրքիայի մեկ զանգով դուք Պաղեստին պետություն եք ճանաչում, դա առողջ բանակցություն է՞, ինքնիշխանությու՞ն է։ Ասեն՝ մի հատ հլը էս արա, էն արա, թռի մի բաժակ ջուր բեր մակարդակի։ Բայց անգամ պահանջները կատարելուց հետո բանակցություններ չեղան։ Լուրեր տարածվեցին, թե հուլիսի 2-ին պետք է հանդիպեն բանագնացները, էն էլ թուրքական կողմը փոշմանել էր։ Ավելի լավ ա, որ հանդիպում չեղավ, որովհետև հանդիպումը նշանակելու էր նոր պահանջներ։

Հա իշխանությունը կարողացել են պահել, բայց նույն հայ-թուրքականի մասով խոստացածն արել ե՞ն։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր էին խոստանում, արել ե՞ն։ Երեկ Ալիևը թարմացրեց նոր պահանջները՝ Սահմանադրության փոփոխություն և ադրբեջանցիների վերադարձ իրենց ասելով՝ Արևմտյան Ադրբեջան, այն է՝ Հայաստանի Հանրապետություն։

Հա, Նիկոլը պահել է իշխանությունը, բայց կարողացե՞լ է Ադրբեջանին հետ պահել պահանջներից։ Չէ, վաղը սահմանադրությունը կփոխի ու կասի ես մեկ ա պետք է փոխեի, Ալիևն ի՞նչ կապ ունի․ բայց հենց էն դրույթները, որ Ալիևն է ուզում, կհեռացնի։ Խաղաղության դարաշրջան էին խոստանում․ կարո՞ղ եք ասել, Հայաստանը հիմա պատերազմին է ավելի մո՞տ, թե՞ խաղաղությանը։ Ես չէ, դուք չէ, Հայաստանի իշխանությունն է ասում, որ պատերազմ է սպասվում տարեվերջին։ Խաղաղություն են բայց խոստացել։ Պատերազմը գուցե միջանցքի համար է, գուցե նոր սահմանազատումների համար է, գուցե մինչ այս գրավածները ամրապնդելու, նոր տարածքներ գրավելու համար է, գուցե Փաշինյանը էլի բաներ է խոստացել, դրանց համար է։ Ի՞նչ իմանաս իշխանության դիմաց էլ ինչեր կանեն։

Հա, լավ լեզու ունի, խոսում է, անընդհատ խաղաղությունից խոսում է, բայց ախար լավ խոսելը ուրիշ մասնագիտություն է, լավ աշխատելը՝ լրիվ ուրիշ։ Հենա, մեր թշնամին էսօր Չինաստանի նախագահի հետ էր հանդիպում, Պուտինի հետ կհանդիպի, իսկ մերը առավոտ 26 կմ հեծանիվ ա քշել ու գոհ ա իրենից։ Էն հետի քշողներն էլ են գոհ, մեկը չկա ասի, դու վափշե ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ հեծանիվ, այ ընկեր։

Այո, իշխանությունը վերցրել են ու ամեն տարի մի քանի անգամ ցնցումներով, ջարդերով պահում են, բայց իշխանությունից ու թալանից բացի այլ բան չեն էլ կարողանում պահել։ Սրանք պահել են իշխանությունը, բայց կարողացել են ստանալ ծայրահեղ պառակտված հասարակություն, կրկնակի ու եռակի պառակտված, քան 2020 թվականին էր, ծայրահեղ անտարբերների հասարակություն, անվստահության ծայրահեղ մակարդակ։ Ֆոտո են գցում՝ Ալեն Սիմոնյանը հանգիստ մտել է խանութ առևտուր է արել։ Այսինքն էն որ իրենց հետևից չեն գոռում հիմա այն, ինչ գոռում էին մեկ-երկու տարի առաջ, դավաճան չեն ասում, ուրեմն ամեն ինչ դզվել ա՞, ներել ե՞ն, դավաճան չե՞ն համարում։ Չէ է, բան չի փոխվել, ուղղակի ձեզ տեսնում ՝ասում են դե լավ թքած, պետք ա՞ ինչ մտածում ենք ասենք, թիկնապահներին, բերետներին ու քննչականներին քսի տան վրեքներս, հետո կասենք, կամ դե մեկա իրանք գիտեն։

Իշխանությունը պահել եք, բայց կարո՞ղ եք խոստանալ, որ վաղը չեք հանձնելու Զանգեզուրի միջանցք ադրբեջան-թուրքիա ուզածով, կկարողանա՞ք պահել, ոնց ասել եք, վաղը կես միլիոն ադրբեջանցի չե՞ք բերելու Հայաստան, անունը դնեք դե նորմալ ա։ Ի՞նչն ա նորմալ։ Էն Կրիվոյի ժողովուրդը խաբա՞ր ա, որ իրենց համար նորմալ ա, վաղը ադրբեջանցի ա գալու դուռը ծեծի, ասի հելեք, էս մերն ա։ Ի՞նչ ա Աղավնոն տենց չէ՞ր, ամբողջ Արցախը տենց չեղա՞վ, սիրուն սարքած, ավլին տվեին թշնամուն իբր տենց էլ պիտի լիներ։ Բա դա չէ՞ր, ձեր իշխանությունը պահելու պայմաններից հերթականը։

Վերադառնալով խոսքիս սկզբին, ասեմ, որ Ամերիկան լիքը ժամանակ, հնարավորություն ու իմունիտետ ունի, որ թույլ տա Բայդենին 10 ժամկետ էլ նախագահ ընտրվել, բայց Հայաստանի համար մեկ Նիկոլը մահացու է։

Կարճ ասած՝ այո, իշխանութունը պահել են, իրար ասում են՝ մալադեց, բայց երկիրը չեն կարողանում, չէ՞, պահել, հանձնում են։ Սրանք ընտրության առաջ կանգնում ամեն անգամ՝ իշխանությո՞ւն, թե պետություն, պետականություն, հայրենիք, ժողովուրդ, երկիր։ Առանց վայրկյան մտածելու ընտրում են իշխանությունը, որովհետև թեև իրենք էլ գիտեին ու գիտեն, որ իշխանության բան չեն, իրենց հագով չէ, բայց տակի փողը ամեն բան հաղթում ա։ Իսկ սխալների համար միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնց կնշանակեն մեղավոր՝ ռուսներ, նախկիններ, ժողովուրդ, բոլոր մյուսները, բացի իրենցից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>