«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Իշխանությունների կողմից 1 ամսում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման քարոզարշավը իրականում ունի արտաքին կատալիզատոր

Հայաստանի իշխանական էլիտան ինչ-որ պահից սկսեց խոսել այն մասին, որ պատրաստ են 1 ամսում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: Շատերին զարմացրեց այս շտապողականությունը և այն ոմանք նմանեցրին Տավուշում այսպես կոչված դելիմիտացիայի գործընթացի մասին իշխանությունների հապշտապ հայտարարություններին: Բառացիորեն մի քանի օրվա ընթացքում սկսեցին խոսել այսպես կոչված դելիմիտացիայի մասին և հանձնեցին հայկական 4 գյուղերի տարածքներ, այդ թվում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մի հատվածը:

Օ Բրայեն, օ՜, բարքեր

Իշխանությունների կողմից 1 ամսում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման քարոզարշավը իրականում ունի արտաքին կատալիզատոր, որը կարելի է տեսնել հստակ փաստերով եվ իրադարձություններով:

Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի արագացման անոնսը տվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ Բրայենը. «Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլևս այդքան կարևոր չլինել: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը: Եվ ժողովրդավարական հանձնառությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, բարեփոխումները, որոնց հայ ժողովուրդը կրկին ու կրկին աջակցել է 2018 թվականից ի վեր, նշանակում են, որ Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ կարող է նման որոշում կայացնել»:

Օ Բրայենի այս հայտարարությունից մի քանի ժամ անց, հունիսի 12-ին, Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ հայտարարում է, որ պատրաստ է առաջիկա 1 ամսում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ «Այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի»,-ասում է Փաշինյանը։

Հայաստանից հետո Օ Բրայենը շտապում է Բաքու։ Ալիևի հետ քննարկել է Միջին Ասիան Եվրոպային կապող միջանցքի հարցը, որը անցնելու է Ադրբեջանով և Հայաստանով. «Նախագահ Ալիևի հետ մենք շատ պարզ ենք. եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի խնդիրն է, այլ նաև ողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է: Այս բոլոր երկրներն այժմ արտահանում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով։ Որպեսզի ելք ունենան, պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանի տարածքով դեպի Սև ծով, իսկ մյուսը, պոտենցիալ շատ ավելի մեծ երթուղի կանցնի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքով: Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր՝ վերջ դնելու պատերազմին և սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ խաղաղության ժամանակն է»,-ԱՄՆ սենատում հայտարարել է պետքարտուղարի օգնականը։

Ինչու՞ հենց մեկ ամիս և որտե՞ղ է ժամկետը որոշվել

Շատերի համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ է Փաշինյանը հնչեցնում հենց 1 ամիս ժամկետը: Ո՞ւր է նա շտապում և ինչո՞վ է պայմանավորված այդ 1 ամիսը:

Այս հարցերի պատասխանները մենք ստանում ենք Օ Բրայենի Բաքու կատարած այցի օրը: Հենց այդ օրը հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրում են Վաշինգտոն ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու, որը տեղի է ունենալու հուլիսի 7-ին: Հայաստանի ԱԳՆ-ն առաջարկից 1 ժամ հետո հայտարարեց, որ հայկական կողմը ընդունում է հրավերը․ «Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը», - նշվում էր ԱԳՆ հայտարարությունում։

Ահա հենց այս գագաթաժողովով էր պայմանավորված Փաշինյանի կողմից հունիսի 12-ին հնչեցված 1 ամիս ժամկետը: Փաշինյանը ամերիկյան ծրագրի հետ լիարժեք ինտեգրված է աշխատում:

Փաշինյանը կրկին զիջել է, իսկ փոխարենը ստացել է երեք մատի կոմբինացիա՝ Ալիևից

Փաշինյանի պատրաստակամությունը 1 ամսում ստորագրելու խաղաղության պայմանագիր նշանակում է, որ հայկական կողմը միջանցքի հարցում, որի մասին Օ Բրայենը խոսել է Բաքվում, Երևանում և Վաշինգտոնում, տվել է իր համաձայնությունը:

Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանը այլևս գործոն չէ, քանի որ Փաշինյանով կառավարվող Հայաստանը համաձայն է ամեն առաջարկի, որը կգա Արևմուտքից, ուստի Հայաստանի շահերը հետապնդելու խնդիրը դուրս է գալիս մեջտեղից։ Ալիևը սա լավ է հասկանում և հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը չի շտապում գագաթաժողովին մասնակցելու մասին հայտարարել, ավելին՝ Ալիևը ակնարկում է, որ հիմա ունի նոր պահանջներ, որոնց համար ժամանակ է պետք:

Ալիևը կարող է գնալ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, բայց որևէ թուղթ չստորագրել, եթե իհարկե Փաշինյանը պատրաստ չլինի մինչև հուլիսի 7-ը փոխել Հայաստանի սահմանադրությունը:

Այն, որ Ալիևը բարձրացնում է խաղադրույքը հասկանալի է նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունից․ «Հայաստանի և Ադրբեջանի միջեվ խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը եվ, ընդհանրապես, կարծում եմ՝ հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական հաղորդակցության, տնտեսական աճի, ինչպես արևելքի և արևմուտքի, այնպես էլ՝ հյուսիսի և հարավի երկրների միջև կապերի հաստատման համար:

Ադրբեջանը վճռորոշ դեր ունի այս հարցում»,- ընդգծել է Բլինքենը Բրուքինգսի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ։

Այժմ ԱՄՆ-ն, ըստ էության, լծված է Ալիևի նոր պահանջների բավարարաման գործին, որն, իհարկե, լինելու է Հայաստանի ազգային ու պետական շահերի հաշվին։

Ինչու՞ է ԱՄՆ-ն Հայաստանի շահերի հաշվին փորձում բավարարել Ալիևին

ԱՄՆ վարքագիծը ամենևին չի նշանակում, որ նրանք թնամաբար են տրամադրված Հայաստանի դեմ։ Համաշխարհային այս գերտերությունը տարածաշրջանում ունի շահեր, ինչպես ունեն մյուս բոլոր գերտերությունները։ Այդ շահերը պետք է սպասարկվեն ինչ-որ մեկի հաշվին, քանի որ տարածաշրջանում Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայաստանը դարձել է ժողովրդական լեզվով ասված՝ «փոշտի թանաքման»՝ ԱՄՆ փորձում է հենց Հայաստանի հաշվին սպասարկել իր շահերը։

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը սպասարկում է երկարաժամկետ եվ կարճաժամկետ շահեր։ Երկարաժամկետը՝ Ռուսաստանին շրջանցող, իրենց վերահսկողության տակ գտնվող Միջին Ասիան Եվրոպային միացնող, Ռուսաստանի համար սպառնալիք հանդիսացող թուրքական աշխարհը միավորող միջանցքի ստեղծումն է, որը թուրքերն անվանում են Զանգեզուրի միջանցք, Արևմուտքը՝ Միջին միջանցք, իսկ ահա նրանց սպասարկու ՔՊ-ական իշխանությունը՝ Խաղաղության խաչմերուկ։ ԱՄՆ ամեն կերպ փորձելու է հասնել այս միջանցքի բացմանը, եթե անգամ ստիպված լինի բավարարել Ալիևի ամենաանհավանական պահանջը, ասենք այն, որ բոլոր հայաստանցիները պետք է Ալիևի բեղերից ունենան։

Կարճաժամկետ շահը ԱՄՆ գործող նախագահ Բայդենի վարչակարգի նախընտրական շահն է։ Նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են և կիսամեռ վիճակում գտնվող Բայդենին պետք են անգամ փոքր հաղթանակներ, որոնք իրենք կկարողանան վաճառել իրենց ընտրողների վրա։

Հ.Գ. Դժվար է ասել, թե ամերիկյան այս նախաձեռնությունը ինչով կավարտվի, բայց մի բան հստակ է՝ Փաշինյանը Հայաստանի շահերը ևս մեկ նշաձողով իջեցրեց և հաջորդ ցանկացած կենտրոնի նախաձեռնության պարագայում Հայաստանի լավագույն ստարտային կետը լինելու է այս նշաձողը:

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>