Ջարդեր և անկարգություններ. սիրիացիների և թուրքերի միջև լարվածությունը սրվում է (տեսանյութ)
![Ջարդեր և անկարգություններ. սիրիացիների և թուրքերի միջև լարվածությունը սրվում է (տեսանյութ)](/timthumb.php?src=/disc/02-07-24/cda79ccffc2f45ba4bbad218031dfc3c.jpg&w=450)
Սրվում է լարվածությունը սիրիացիների և թուրքերի միջև Թուրքիայում սիրիացի ներգաղթյալի կողմից երեխայի բռնաբարության հետ կապված վերջին միջադեպից հետո:
Դրանից որոշ ժամանակ անց Կայսերիում ջարդեր և անկարգություններ են սկսվել։ Իրավապահ մարմինները հայտարարում են անկարգություններին մասնակցած 70 մարդու ձերբակալության մասին:
Անհանգիստ է նաև բուն Սիրիայում. այնտեղ հարձակման է ենթարկվել բանակային համարներով թուրքական մեքենան։ Բաբ-էս-Սալամի մաքսակետում սիրիացիները հանել և պատռել են թուրքական դրոշը։
Թուրքիայի նախագահն իր հերթին դատապարտել է իր քաղաքացիների գործողություններն ու նախազգուշացրել այլատյացության դեմ՝ ձեռքի հետ էլ անկարգություններ հրահրելու մեջ մեղադրելով ընդդիմությանը:
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru
Տեսանյութը՝ հղումով
https://vk.com/video-211631710_456244487