«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում ահազանգողին հայտնաբերելու ուղղությամբ։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- նշել է նա։