«Աշտարակ» ԲԿ-ի տնօրենը կալանավորվել է
«Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը կալանավորվել է։
Ըստ մամուլի՝ բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։