Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Ամաչում ենք խոստովանել. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Մենք վատնում ենք մեր կյանքը, անդառնալիորեն ու անմիտ շռայլությամբ վատնում ամենաթանկը, որ ունենք. ժամանակն ու սերը։ Մենք պարզունակ կյանքասպան ենք։ Կորցնում ենք իսկականն ու մերը ինչ-որ ճղճիմ հարաբերությունների «միջանցքներում»՝ վազելով «ճիշտ ու սխալների» հետեւից, կիսանկուղներում թաքնվում ենք մարդկանցից կամ մեզնից, որ «ոչինչ» չլինի։ Մենք վախերում ոչնչանում ենք։ Մենք վախենում ենք ապրել։ Վախենում ենք ասել բարձրաձայն այդ նույն վախերի մասին, ամաչում ենք, որ հուզվում ենք, ամաչում ենք խոստովանել մեր թուլություններն ու թերությունները, «ֆոտոշոփում» ենք մեզ ամեն վայրկյան, սղագրում ենք մեր կյանքը, ռաֆինացված էմոցիաներով «դիրքավորում» ենք մեզ ու այդ բոլոր անիմաստ գործողությունների մեջ կորցնում ենք ամենաիսկականը՝ կյանքը:

Սերը ժամանակ չունի սպասելու մեր «դիրքավորմանը», մի օր կտրտմի ու կգնա, սերն այդպիսին է, կյանք է սիրում՝ իսկական ու անմնացորդ։ Իսկ մենք պատել ենք մեզ պատերով, պատեպատ ենք խփվում ու համոզում ենք, թե ապրում ենք, կռիվս ենք տալիս հա ստվերների կամ մեր իսկ թողած հետքերի հետ ու չենք էլ հասկանում, որ էդ կռիվը մեզ հետ է, ախր։ Որ պետք չի էլ կռվել, սովորական, բայց իսկական ապրել է պետք։ Չպայքարել, չհոխորտալ, չփախչել կամ չթաքնվել, բացվել ու ապրել: Աշխարհի բոլոր սերունդներից ( X, Y, Z կամ միլենիալներ) մենք Չ-սերունդն ենք, որ դեռ չսովորած ապրել, սովորեց Չապրել։

Սերը Չապրողներին չի սիրում, հաջողությունն էլ երես է թեքում. վհատությունն իբրեւ ձեռնաշղթա՝ մեզ արգելակում է ու արգելում թռչել, մենք կապված ենք, բայց միակ թույլատրելի կապը սիրո կապը պետք է որ լինի, մենք պիտի շղթայվենք սիրով, իրարով, ոչ թե իրարից։ Էլ ասելու կամ խոսելու էլ չի մնացել, զգալու դարաշրջանն է։ Քանի դեռ կա ժամանակ, զգալ է պետք։ Մնացածն ունի վայրկյանի «հավերժություն», այսինքն՝ մի շունչ։ Մենք ունենք մի շնչով ապրած կյանք»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>