Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, Սյունիք կատարած այցի շրջանակում Դավիթ Բեկ գյուղում է։
Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր եկել էին բարևելու ու լսելու Բագրատ Սրբազանի խոսքը։
Բագրատ Սրբազանը հետաքրքրվեց, թե ինչպես են։ Ներկա կանանցից մեկն ասաց. «Արցախցի եմ, ո՞նց պետք է լինեմ, մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ»։
«Դա միայն ձեր խնդիրը չէ»,- արձագանքեց Բագրատ Սրբազանը։
«Պետության առաջին պարտականությունն է իր քաղաքացիներին պաշտպանելը։ Պաշտպանելը միայն զենքով չէ։ Այն իր մեջ ներառում է քաղաքացու առողջությունը, սոցիալական հարցերը, պարենային խնդիրները։ Պաշտպանությունն այդ ամբողջն իրար հետ է»,- գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am