Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է
26
Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Պատերազմ Արցախում
Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը,

Կամավորաստան, կամ կամավորությունը՝ որպես ձեռնտու պոպուլիզմի գործելաոճ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «կարկառուն» քպականներից մեկը առաջարկել է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Ավելին, պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարները հավանության են արժանացրել սույն «դարակազմիկ» առաջարկություն-նախաձեռնությունը: Գիտե՞ք, սա արդեն ոչ մի կերպ ծիծաղելի չէ: Տեսեք, տեխնածին աղետ է լինում (առևտրի կենտրոն է պայթում), փլատակները մաքրելու կամ փլվածքների տակ մնացած մարդկանց փրկելու համար կամավորական ջոկատներ են կազմվում: Պետությունը ներկայանում է, երբ պետք է փիարվել, նկարվել փլատակների ֆոնի վրա և այլն: Պատերա՞զմ է, բնականաբար, կամավորական ջոկատներ են կազմվում, ուղարկվում մահվան բերան:

Իշխանությունը, ի դեմս՝ քպականների, նրանց սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մնացած «փաշինյանների», հայտնվում է այն ժամանակ, երբ պետք է մեղավորներ «նշանակել», ներքին ատելություն ու թշնամանք տարածել, «քաղաքացու վրեժի» մասին ինչ-որ բաներ բացականչել: Ջրհեղե՞ղ է: Դե, արդեն երևի չարժե մանրամասնել, որ հետևանքները վերացնելու համար կազմվում են կամավորական ջոկատներ: Հիմա, ուրեմն, դիրքերի ինչ-որ ինժեներական աշխատանքների համար խիստ անհրաժեշտ են կամավորական ուսանողական ջոկատներ, այդ թվում՝ աղջիկների ներգրավմամբ: Կամավորականությունն ինքնին վատ բան չէ, ավելին՝ ողջ աշխարհում ընդունված բան է: Բայց... Այստեղ նորից նույն հարցն է առաջանում, ինչին առիթ ունեցել ենք անդրադառնալ:

Իսկ ինչի՞ համար են կարմրաբերետ, սևաբերետ, մեղմ ասած՝ կերած-խմած, ուսանողի իրանի հաստության պարանոց ունեցող նման հազարավորները: Էհ, նրանց ուղարկեք ինժեներական աշխատանքներ կատարելու: Միևնույնն է, գոնե այս պահին ո՛չ միտինգ կա, ո՛չ պատգամավորի վրա 30-40 հոգով հարձակվելու կարիք կա, ո՛չ հայ մարդկանց խոշտանգելու, դեռահաս ծեծելու, ո՛չ տարեց մարդու հոշոտելու, ո՛չ էլ կանանց ու աղջիկների վրա նռնակներ նետելու: Կամ գուցե կամավորներ հավաքեք քպական պատգամավորների՞ց: Միևնույնն է, նրանցից որևէ օգուտ չկա, վնասից բացի: Համ էլ արձակուրդում են: Թե չէ ստացվում է, իշխանավորները, ուրեմն, պարգևավճարներ ստանան, պետական միջոցները մսխեն, իրենք ոստիկանական «պատերի» ետևում պատսպարված՝ պետության տարածքները նվիրեն թշնամուն, իսկ խրամատը փորի կամավոր ուսանող-ուսանողուհի՞ն: Ձեռնտու տարբերակ, ավելի ճիշտ՝ պոպուլիզմ է, ինչ խոսք...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>